Մեծ Բրիտանիան պատրաստ է «մի շարք սցենարների» Ռուսաստանում. վարչապետ

Մանրամասներ

Մեծ Բրիտանիան պատրաստ է մի շարք սցենարների Ռուսաստանում, երկուշաբթի ասել է այդ երկրի վարչապետ Ռիշի Սունակը ՝ նշելով «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև լարվածության պոտենցիալ ապակայունացնող ազդեցությունը:

Ռուսաստանում տեղի ունեցող արտառոց իրադարձությունները ստիպել են Ռուսաստանին բարեկամ և թշնամական այլ երկրների կառավարություններին պատասխաններ փնտրել այն հարցի վերաբերյալ, թե ինչ կարող է տեղի ունենալ աշխարհում ամենամեծ միջուկային զինանոց ունեցող երկրում։

Սունակը նշել է, որ Մեծ Բրիտանիան ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը:

«Դեռևս վաղ է հստակ կանխատեսել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այս ամենը, բայց, իհարկե, մենք, ինչպես միշտ, պատրաստ ենք մի շարք սցենարների», - ասել է Սունակը լրագրողներին:

«Սա մի իրավիճակ է, որը մենք որոշ ժամանակ վերլուծում և հետեւում ենք, քանի որ մենք տեղյակ ենք Ուկրաինայում Ռուսաստանի անօրինական պատերազմի պոտենցիալ ապակայունացնող ազդեցության մասին և ...

Վագներ խմբի և Պուտինի ռեժիմի միջև լարվածության մասին»,-հավելել է վարչապետը: