Թուրքիայի արտգործնախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին. նա ընտրություններում աջակցել է Քըլըչդարօղլուին

Մանրամասներ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ընդունել է ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքին։

Թուրքիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 16-ին։

Նշենք, որ Թուրքիայի նախագահական ընտրությունների ժամանակ Ֆլեյքը ցուցադրաբար հանդիպում է անցկացրել ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ, որը դիտվել էր որպես աջակցություն։

Թուրքիայի իշխանություններն իրենց հերթին Վաշինգտոնին մեղադրել են կողմնակալության և անազնվության մեջ։