Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելին պետք է առաջարկեն ընդունել 1967թ. սահմանները։ Նրա խոսքով՝ ոչ միայն Համասը, այլև բոլոր պաղեստինցիները պատրաստ են Պաղեստինի ստեղծմանը 1967 թվականի սահմաններով։
Թուրքիայի ԱԳ նախարարը հավելել է, որ եթե այս ողբերգությունից դասեր չքաղեն և «երկու պետություն» համատեքստում լուծում չգտնվի, սա Գազայում վերջին պատերազմը չի լինի։
Նախարարն ուշադրություն է հրավիրել Իրանի և Իսրայելի միջև հակամարտության լրջության վրա։ Նա ընդգծել է, որ այս լարվածությունը կարող է ավելի լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել։
«Եվ չնայած իրավիճակն այս պահին կարծես թե հանդարտվել է, նման ռիսկ միշտ էլ կա»,- ասել է Հաքան Ֆիդանը:
0Comments