Հրաձգություն Տեխասում. Զոհվել է 1 մարդ, 3-ը վիրավորվել են

Մանրամասներ

ԱՄՆ Տեխաս նահանգում «Էլ Պասո» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը վիրավորվել են:

Այս մասին հայտնում է Reuters-ը:

Ոստիկանության խոսնակ Ռոբերտ Գոմեսը լրագրողներին հայտնել է, որ կասկածյալներից մեկը ձերբակալվել է:

ԶԼՄ-ները հայտնել են, որ ևս մեկ անձ ձերբակալվել է Տեխասի մեկ այլ առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունից հետո: Հրաձգության դրդապատճառը հայտնի չէ։