Եվրահանձնաժողովն արդեն ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը

Մանրամասներ

Եվրահանձնաժողովը պաշտոնապես ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթը, որում ներառված են նաև իրանական կազմակերպությունների դեմ պատժամիջոցները։

Այս մասին տեղեկացրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Եվրահանձնաժողովի տեսալսողական ծառայությունների կայքում հրապարակված տեսաուղերձում։

«Այսօր մենք ուժեղացնում ենք ճնշումը պատժամիջոցների տասներորդ փաթեթով»,-հայտարարել է ֆոն դեր Լեյենը: