Էրդողանի փեսան արդյո՞ք պատրաստվում է որպես հաջորդ նախագահ

Մանրամասներ
ա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա և «Բայքար» ընկերության ղեկավարների խորհրդի նախագահ Սելջուկ Բայրաքթարը հյուրընկալվել է «TV 100» հեռուստահաղորդմանը, հայտնում է ermenihaber-ը։

Ուղիղ եթերի տաղավարում հաղորդավարը Բայրաքթքրին հարցրել է, թե արդյոք Էրդողանը նրան պատրաստում է որպես հաջորդ նախագահ։ Եվ արդյո՞ք Բայրաքթարը քաղաքականությամբ զբաղվելու ծրագրեր ունի ապագայում:

«Ձեր այդ ասածը բամբասանք է: Տեսել եմ՝ լուրեր էլ են գրել այդ մասին: Միջազգային հարաբերությունների մակարդակով քաղաքականությամբ միշտ հետաքրքրվել եմ, բայց քաղաքականությամբ զբաղվելու պլան չունեմ:

Մենք մինչ այժմ ունեցել ենք տարատեսակ փորձություններ։ Ապրել ենք թե՛ վայրէջքներ, թե՛ վերելքներ: Տարբեր բաներ եղան, որոնց հետ մենք ստիպված էինք պայքարել:

Այժմ մենք պայքարում ենք այս հաջողությունը տարածելու համար ոչ միայն ռազմարդյունաբերության, այլ նաև քաղաքացիական այլ ոլորտներում»,-  նշել է Բայրաքթարը: