Թեհրանին հետաքրքրում է ամերիկյան հաջորդ վարչակազմի քաղաքականությունը, այլ ոչ թե ընտրությունների հաղթողը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարության նիստի ժամանակ:
«Թեհրանի համար կարևոր է ամերիկյան հաջորդ վարչակազմի քաղաքականությունը, այլ ոչ թե այն, թե ով կհաղթի ԱՄՆ ընտրություններում: Մենք ցանկանում ենք, որ մեզ հարգեն, այլ ոչ թե պատժամիջոցների ենթարկեն»,-Ռոհանիի խոսքը մեջբերում է reuters.com-ը:
Ռոհանի․ Թեհրանի համար կարևոր չէ՝ ով կհաղթի ԱՄՆ ընտրություններում
Կարևոր է ամերիկյան հաջորդ վարչակազմի քաղաքականությունը
0Comments