Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն ասել է, թե ինչու չի գնում օկուպացված Շուշի

Մանրամասներ
ամն

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին տեղի Turan ԶԼՄ-ին պատասխանել է, թե ինչու չի գնում օկուպացված Շուշի։

«Այստեղ քաղաքական պատճառներ չկան։ Ես կգնամ, երբ պատրաստ լինեմ, առայժմ ես պատրաստ չեմ»,- ասել է նա։

Նա նաեւ մեկնաբանել է հարցն այն մասին, թե ինչպես են Վաշինգտոնում ընկալում Բաքվի եւ Մոսկվայի միջեւ ջերմ հարաբերությունները։

«Դա ագրեսիվ, ոչ արդյունավետ երկիր է։ Ադրբեջանը պետք է հաշվի առնի դա եւ ինքը որոշի, թե ինչպես պաշտպանի իր ինքնիշխանությունը»,- ասել է ԱՄՆ դեսպանը։