ԵՄ-ը փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու նոր առաքելության տեղակայման հնարավորությունը

Մանրամասներ
ա

Եվրամիությունն առաջիկա շաբաթներին փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը, հայտնում է Ազատությունը՝ հղում կատարելով Եվրամիության արտգործնախարար Ժոզեպ Բորելի խոսնակին: Վերջինս հստակ ժամկետներ չի նշել։

«Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մշտական կապի մեջ է կողմերի հետ։ Այս պահին Միությունն ու անդամ երկրները տեղի գործընկերների հետ խորհրդակցություններ են անցկացնում՝ քննարկելու, թե ինչպես կարող են նպաստել կայուն խաղաղությանը՝ տեղում ներգրավված լինելու միջոցով։ Այդ նպատակով Եվրամիությունը առաջիկա շաբաթներին փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու նոր առաքելության տեղակայման հնարավորությունը, որպեսզի նպաստի վստահության կառուցմանը», – ասել է Պետեր Ստանոն իր գրավոր պատասխանում։ Մանրամասն՝ սկզբնազբյուր կայքում: