Եվրահանձնաժողովի նախագահը օմիկրոնի սպառնալիքի կապակցությամբ եվրոպացիներին կոչ Է արել լրիվ պատվաստվել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Եվրահանձնաժողովի (ԱՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել Է, որ լրիվ պատվաստումը եւ բուստերային ներարկումները Եվրոպայում վերածնվող կորոնավիրուսի դելտա շտամի եւ նոր սպառնալիքի՝ օմիկրոն շտամի դեմ, կպաշտպանեն ԵՄ-ի բնակչությանը: «Լրիվ պատվաստվելը եւ բուստերներն ապահովում են ամենահուսալի պաշտպանությունը:

Եվ դրանք հասանելի են արդեն այժմ»,-ասել Է ԵՀ-ի ղեկավարը՝ հանդես գալով դեկտեմբերի 1-ին Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Նրա խոսքով՝ ԵՄ-ն կարող Է լուծել COVID-19-ի հիվանդացության դեպքերի արագ աճի խնդիրը:

«Այսօր մենք ներկայացնում ենք պատվաստման ուղղությամբ մեր ջանքերի եւ բուժման բնագավառում ներդրումների ակտիվացման գործողությունների լայն շրջանակ»,-ասել Է ֆոն դեր Լյայենը: ԱՀԿ-ի զեկույցի համաձայն, մուտացիաների պատճառով, որոնք կարող են օմիկրոնը դարձնել ավելի վարակիչ շտամ, այն բանի հավանականությունը, որ այն արագորեն կտարածվի ամբողջ աշխարհում, չափազանց բարձր Է: Գլոբալ ռիսկը, որը կապված Է նոր շտամի հետ, ԱՀԿ-ն նույնպես չափազանց բարձր Է գնահատել: Անցյալ շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ամփոփելով արտակարգ նիստի արդյունքները, որոշում Է ընդունել կորոնավիրուսի նոր տարատեսակը, որը հայտնաբերվել Է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, դասակարգել որպես անհանգստություն առաջացնող:

ԱՀԿ-ում В.1.1.529 նոր շտամն անվանել են հունական «օմիկրոն» տառով: ԱՀԿ-ի հայտարարության մեջ ասված Է, որ այդ տարատեսակն «ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսն անհանգստություն են առաջացնում»: Երիթավոր սպիտակուցում միանգամից մի քանի փոփոխությունները պոտենցիալ կերպով ունակ են դժվարացնելու հակամարմինների կողմից ախտածինի չեզոքացումը, ինչը կարող Է ազդել պատվաստանյութերի արդյունավետության վրա: Բացի դրանից, նախնական տվյալների համաձայն, շտամը տարածման մեծ ունակություն ունի: Առողջապահության համաշխարհային ասոցիացիայի նախագահ Ֆրենք Ուլրիխ Մոնթհոմերին անհանգստություն Է հայտնել, որ օմիկրոնն իր վտանգավորությամբ կարող Է համեմատելի լինել Էբոլա վիրուսի հետ եւ նույնքան վարակիչ, ինչպես դելտա շտամը: Նոր շտամը հայտնաբերվել Է ոչ միայն Աֆրիկայի հարավում, այլեւ եվրոպական մի շարք երկրներում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: