Այն տեսակետները, թե իբր պարեկները խոշտանգել են քաղաքացիներին, առերևույթ չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով Լոռիում օրեր առաջ քաղաքացիների և պարեկների միջև տեղի ունեցած միջադեպին։
«Հարուցվել է քրեական վարույթ, որի արդյունքում արդեն պարզ կլինեն բոլոր հանգամանքները։ Ասեմ ավելին, նույնիսկ հակառակ պրոցեսն է տեղի ունեցել, քաղաքացիների կողմից է եղել ոչ օրինաչափ գործողություն։ Բոլոր տեսագրությունները առկա են, ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի քրեական վարույթի շրջանակներում»,- ասաց Ֆիդանյանը։
Անդրադառնալով միջադեպի պատճառներին՝ փոխոստիկանապետը նշեց․
«Ավտոմեքենան վարել են կոպիտ խախտումներով, պարեկային ծառայողները փորձել են կանգնեցնել, որի արդյունքում էլ տեղի է ունեցել ամբողջ միջադեպը։ Երկու պարեկ է տուժել միջադեպի արդյուքնում, նրանք ստացել են մարմնական վնասվածքներ։ Տեսագրություններում երևում է, որ քաղաքացիներն են մետաղյա ձողերով վնասվածքներ հասցնում պարեկային ծառայողներին»։
0Comments