Տղամարդու խոսք եք տվել, որ առանց նախապայմանների կստորագրեք. Էդմոն Մարուքյան. Տեսանյութ
Մայիսի 21, 2025

Տղամարդու խոսք եք տվել, որ առանց նախապայմանների կստորագրեք. Էդմոն Մարուքյան. Տեսանյութ

«Տղամարդու խոսք եք տվել, որ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ կստորագրեք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը և ուղիղ եթերով հայտնել է․ «Քիչ առաջ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բնակչության պետական ռեգիստրից ստացել ենք վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և ՀՀ-ում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք, ինչը շատ կարևոր է, քանի որ Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքի պարտադիր պայման է, որ վարչապետի թեկնածուն պետք է ունենա այսպիսի տեղեկանք։ Վարչապետին անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ փաթեթն արդեն պատրաստ է»։

««Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել էր, որ եթե որևէ պատգամավոր սկսի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, իրենք առանց նախապայմանների կտան իրենց 6 ստորագրությունը։ Իսկ «Հայաստան» դաշինքը հայտարարել էր, որ եթե լինի 2 ստորագրություն, իրենք կտան ևս 28 ստորագրություն։ Այս պահին 2 ստորագրություն դրված է ձևաթղթի տակ։ Տղամարդու խոսք են տվել, հետևաբար մենք շարունակում ենք սպասել, որ նրանք իրենց ստորագրությունները կդնեն ձևաթղթի տակ»,- ընդգծել է Մարուքյանը։

 

ւրը` Էդմոն Մարուքյան

Rate this item
(0 votes)

Լրահոս