ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մշակել է ԱՄՆ-ում գտնվող հարյուր հազարավոր միգրանտների, այդ թվում՝ ավելի քան 200 հազար ուկրաինացիների արտաքսման ծրագիր: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ներքին փաստաթղթերը:
«Թրամփի վարչակազմը նախատեսում է մինչև 250 մլն դոլար հատկացնել ակտիվ հակամարտությունների գոտիներից մարդկանց արտաքսուման ու վերադարձի, այդ թվում՝ 700 հազար ուկրաինացի և հայիթցի միգրանտների համար», - ասված է հաղորդագրության մեջ:
Բացի Ուկրաինայից և Հայիթիից, արտաքսման տակ կարող են հայտնվել նաև Աֆղանստանի, Սուդանի, Լիբիայի, Եմենի և այլ երկրների քաղաքացիներ: Ընդ որում, նշվում է, որ նախաձեռնությունը կարող է շրջանցել Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, որն ավանդաբար համակարգում է նման ընթացակարգերը: