Մայիսի 20-21-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կժամանի Երևան։ Այս մասին մայիսի 20-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ավանդույթի համաձայն՝ տեղի կունենա ծաղիկների խոնարհում Անհայտ զինվորի շիրիմի մոտ գտնվող Հավերժական կրակին և ծաղկեպսակի զետեղում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրին։
Մոսկվայում հույս ունեն, որ Լավրովի այցը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական և միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, կհանգեցնի փոխըմբռնման աճի և յուրաքանչյուր կողմի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փոխընդունելի լուծումների գտնմանը»,- նշել է նա։