«Հնդկաստանը շուտով կարող է փոխարինել ՌԴ-ին՝ որպես Հայաստան զենքի ամենամեծ մատակարար». #DNAIndia
Մայիսի 20, 2025

«Հնդկաստանը շուտով կարող է փոխարինել ՌԴ-ին՝ որպես Հայաստան զենքի ամենամեծ մատակարար». #DNAIndia

Հնդկաստանը շուտով Հայաստանին կմատակարարի իր «Ակաշ-1Ս» երկիր-օդ հրթիռային համակարգը, որի համար պայմանագիրն ստորագրվել էր դեռևս 2022 թվականին: Այս մասին գրում է DNA India-ն։

Ըստ լրատվամիջոցի՝ «Ակաշը» միակ զենքը չէ, որը Նյու Դելին կվաճառի կովկասյան երկրին. առկա է զենքի լայն տեսականի՝ հաուբիցներից մինչև հակատանկային հրթիռներ և ԱԹՍ-ների խոցման համար նախատեսված սարքավորումներ: Հնդկաստանը շուտով կարող է փոխարինել Ռուսաստանին՝ որպես Երևանին ամենամեծ զենքի մատակարար: Սա նշանակալից է Հնդկաստան-Պակիստան վերջին լարվածության ֆոնին, որտեղ Ադրբեջանը որոշել էր սատարել Պակիստանին:

Նշվում է, որ Հայաստանին աջակցելու` Նյու Դելիի որոշումը Կովկասյան տարածաշրջանում հենարան ձեռք բերելու փորձ է, տարածաշրջան, որտեղ Հնդկաստանը երբեք գոյություն չի ունեցել։

Rate this item
(0 votes)

Լրահոս