Արմեն Աբազյանի որդին Երևանի կենտրոնում բնակարանը ձեռք է բերել դրա օրինական սեփականատիրոջից. ԱԱԾ-ի պարզաբանումը
Հուլիսի 06, 2025

Արմեն Աբազյանի որդին Երևանի կենտրոնում բնակարանը ձեռք է բերել դրա օրինական սեփականատիրոջից. ԱԱԾ-ի պարզաբանումը

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն անդրադարձել է «Հետք» լրատվականի հոդվածին, որն առնչվում էր ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի որդու՝ Ռոբերտ Աբազյանի կողմից Երևանի կենտրոնում բնակարանի ձեռքբերմանը։

««Hetq.am» լրատվական կայքում ս.թ. ապրիլի 29-ին հրապարակված «600.000 դոլարանոց գույքը չի ներառվել բռնագանձման ցուցակում․ այն գնել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի որդին» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ «Հետք» լրատվականի կայքի լրագրող Տիրայր Մուրադյանը դեռևս  31.03.2025թ.-ին  հարցում էր հասցեագրել ՀՀ ԱԱԾ տնօրենին որդու՝ Ռոբերտ Աբազյանի ձեռք բերած բնակարանի վերաբերյալ, որի կապակցությամբ ԱԱԾ աշխատակազմի ղեկավարը հայտնել էր, որ հայցվող տեղեկատվությունը վերաբերում է ԱԱԾ տնօրենի որդուն՝ Ռոբերտ Աբազյանին, ուստի հայցվող տեղեկատվությունը ԱԱԾ-ն չի կարող տրամադրել, ինչի մասին հոդվածում նշվել է:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Ռոբերտ Աբազյանը որպես չափահաս ՀՀ քաղաքացի վերոնշյալ գույքը ձեռք բերելու համար գործարք է կնքել քաղաքացի Եղիշ Համբարձումյանի հետ և հիփոթեքային վարկավորման միջոցով գնել տվյալ բնակարանը:

Հոդվածում վկայակոչված, գույքի նախկին սեփականատիրոջ և գույքի նախապատմության հետ Ռ. Աբազյանը որևէ առնչություն չի ունեցել և չէր էլ կարող ունենալ, քանզի վերջինս գույքը ձեռք է բերել քաղաքացի Եղիշ Համբարձումյանից, ով եղել է այդ գույքի օրինական սեփականատերը:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Ռոբերտ Աբազյանը չի զբաղեցնում որևէ պետական պաշտոն, զբաղվում է ձեռներեցությամբ: Ուստի  հաշվի առնելով ձեռնարկատեր Ռոբերտ Աբազյանի եկամուտների չափը՝ հիփոթեքային վարկավորումը տրամադրվել է 100 տոկոսով՝ առանց նախավճարի»,- ասվում է «Արմենպրես»-ին տրված պարզաբանման մեջ։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ուկրաինան կստանա հարյուր հազարավոր ԱԹՍ-ներ․ Զելենսկի

Տեխասում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զnհերի թիվը հասել է 50-ի

Ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել ՌԴ Անդրբայկալյան երկրամասում, կան տուժшծներ

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտ են ՀՀ Սահմանադրության որոշ դրույթներ․ Ալիևի ներկայացուցիչ

Քաղսիում գործող հյուրատներից մեկից առևшնգել են օտարերկրացի տղամարդու

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Մասկը հայտարարել է նոր կուսակցության ստեղծման մասին՝ «Ամերիկա»

Սլովակիան կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

Ցանկացած ագրեսիա կարագացնի Իսրայելի ոչնչացումը. ԻՀՊԿ

Telegram-ում 1 միլիոն դոլարանոց աշխատավարձով թափուր հաստիք է բացվել

Իրանը հրաժարվել է միջուկային ծրագրի շրջանակում իրականացվող ստուգումներից և ուրանի հարստացման դադարեցման պայմաններից. Թրամփ

Հյուսիսային պողոտայում ոստիկանական ավտոմեքենա են առևանգել և վթարի ենթարկվել

Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում. Ուկրաինայի հետախուզություն

Մեծ Բրիտանիան 14 տարվա ընդմիջումից հետո վերականգնել է հարաբերությունները Սիրիայի հետ