Տանիքից պոկված թիթեղի կտորը հարվածել է հղի կնոջը` վնասելով որովայնը. հղիությունը փրկել է կնոջ կյանքը (տեսանյութ)
Հուլիսի 06, 2025

Տանիքից պոկված թիթեղի կտորը հարվածել է հղի կնոջը` վնասելով որովայնը. հղիությունը փրկել է կնոջ կյանքը (տեսանյութ)

Մայիսի 11-ին, երեկոյան ժամը 17:10-ին «Էրեբունի» ծննդատուն է տեղափոխվել 23-ամյա 36 շաբաթական հղի` որովայնի թափանցող վնասվածք-պատռվածքով, սուր ցավերով, արյունահոսությամբ: Այս մասին տեղեկացնում է Էրեբունի բժշկական կենտրոնը: 

Նախնական տեղեկություններով` կիրակի երեկոյան, ուժգին քամու ժամանակ, տանիքից պոկվել է թիթեղի մի կտոր և հարվածել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը` վնասելով որովայնը: Հարազատները կնոջն անմիջապես ծննդատուն են տեղափոխել: Հղիին հետազոտելուց հետո, բժշկական կենտրոն մտնելուց ընդամենը 7 րոպե անց սկսվել է վիրահատությունը: Կատարվել է կեսարյան հատում, վերականգնվել է պատռված արգանդը: Ծնվել է 2450 գրամ քաշով 48 սմ հասակով աղջիկ` ճակատի ձախ շրջանում 5սմ երկարությամբ խորը վնասվածքով:

Վերքը կարելու նպատակով նորածինն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Մոր և երեխայի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Մասնագետները համոզված են, որ կնոջ կյաքնը փրկեց հղիությունը` դեռևս չծնված երեխան: 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԵԱՏՄ-ում տավարի և հավի միսն ամենաթանկը Հայաստանում է

Ուկրաինան կստանա հարյուր հազարավոր ԱԹՍ-ներ․ Զելենսկի

Տեխասում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զnհերի թիվը հասել է 50-ի

Ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել ՌԴ Անդրբայկալյան երկրամասում, կան տուժшծներ

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտ են ՀՀ Սահմանադրության որոշ դրույթներ․ Ալիևի ներկայացուցիչ

Քաղսիում գործող հյուրատներից մեկից առևшնգել են օտարերկրացի տղամարդու

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Մասկը հայտարարել է նոր կուսակցության ստեղծման մասին՝ «Ամերիկա»

Սլովակիան կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

Ցանկացած ագրեսիա կարագացնի Իսրայելի ոչնչացումը. ԻՀՊԿ

Telegram-ում 1 միլիոն դոլարանոց աշխատավարձով թափուր հաստիք է բացվել

Իրանը հրաժարվել է միջուկային ծրագրի շրջանակում իրականացվող ստուգումներից և ուրանի հարստացման դադարեցման պայմաններից. Թրամփ

Հյուսիսային պողոտայում ոստիկանական ավտոմեքենա են առևանգել և վթարի ենթարկվել

Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում. Ուկրաինայի հետախուզություն