Հնդկաստանի զինված ուժերին հանձնարարվել է արձագանքել Պակիստանի գործողություններին
Մայիսի 12, 2025

Հնդկաստանի զինված ուժերին հանձնարարվել է արձագանքել Պակիստանի գործողություններին

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանձնարարել է երկրի զինված ուժերին վճռականորեն արձագանքել Պակիստանի կողմից ձեռնարկվող ցանկացած թշնամական գործողության: Այս մասին հաղորդում է PTI գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Հրետանին կպատասխանի», – կառավարության ղեկավարի խոսքերն է մեջբերել աղբյուրը։

Գործակալության տվյալներով՝ «Սինդուր» գործողությունը դեռևս ավարտված չէ։ «Եթե նրանք կրակեն, մենք էլ կկրակենք, եթե հարձակվեն, մենք էլ կհարձակվենք», – PTI-ին ասել է աղբյուրը։ «Մենք գտնվում ենք նոր իրավիճակում, աշխարհը պետք է ընդունի դա։ Պակիստանը պետք է ընդունի դա»։

Հնդկաստանի իշխանությունների տվյալներով՝ վերջին չորս օրերի ընթացքում Պակիստանը պարտվել է Հնդկաստանին հակամարտության բոլոր փուլերում։ «Պակիստանի ավիաբազաներին մեր հարվածներից հետո Պակիստանը հասկացավ, որ ինքը այս լիգայում չէ։ Հնդկաստանը հստակ ազդանշան է տվել, ոչ ոք անվտանգ չէ», – ասել է գործակալության աղբյուրը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վտանգված է Եվրոպայի ապագան․ Reuters

ԱՄՆ-ն ու Չինաստանն ավարտել են առևտրային բանակցությունները

Թրամփի հրամանագրով ԱՄՆ-ում կտրուկ կնվազեն դեղերի գները

ՈւՂԻՂ․ Էդգար Ղազարյանն ԱԺ-ում քննարկում է Փաշինյանի իմպիչմենտին վերաբերող հարցեր

Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը պահպանվում է. կողմերը կքննարկեն հետագա քայլերը

Անհետ կորած Տիգրանի հայրն առավել հավանական է համարում երեխային գողանալու տարբերակը. Տեսանյութ

Երևանի Պուշկինի դպրոցում դաս չկա. ծնողները ակցիայից հետո հավաքվել են ԿԳՄՍՆ մոտ

«Անկարան տեղյակ չէ Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու Զելենսկու ծրագրերից»․ Էրդողանի աշխատակազմ

«Չայնիի» ոլորաններում «Վիլիս»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ГАЗ 3102»-ին

Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ին

Կաննի կինոփառատոնն արգելել է սադրիչ «մերկ» հագուստները

Թրամփը կընդունի Կատարի նվերը. շքեղ օդանավը կփոխարինի նախագահական ինքնաթիռը

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

Այսօրվանից օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. եղանակը Հայաստանում

«Զանգել, երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել». Տիգրանի պապիկ. Տեսանյութ