Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում կայանալիք շքերթից առաջ անձամբ ողջունել է օտարերկրյա առաջնորդներին՝ հրավիրված որպես հյուրեր՝ նշելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը:
Պուտինը հերթով դիմավորել է իր գործընկերներին Կրեմլի դահլիճում։ Պետությունների ղեկավարները փոխանակվել են ողջույններով և միասին լուսանկարվել։
Շքերթին, մասնավորապես, մասնակցելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը, Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ղրղզստանի ղեկավար Սադիր Ժապարովը, Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան, ինչպես նաև այլ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ աֆրիկյան պետություններից։
Մոսկվայի ժամանակով մոտավորապես 10:00-ին առաջնորդները միասին կտեղափոխվեն կենտրոնական տրիբունա, որտեղից կհետևեն շքերթին։