Երևանի Պոպովի փողոցում ավտոմեքենայի մեջ տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով մեկ անձ հոսպիտալացվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում, վառելիքի արտահոսք է եղել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած հոսպիտալացվել է:
Փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։