Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել են հակաօդային պաշտպանության համակարգերը և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցը։ Այս մասին հայտնում է Reuters–ը։
Զելենսկին այդ հանդիպումն անվանել է երկուսի միջև կայացած երբևէ լավագույն հանդիպումը։
Նշվում է, որ Զելենսկին և Թրամփը համաձայնել են, որ Կիևի և Մոսկվայի միջև 30-օրյա հրադադարը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար ճիշտ առաջին քայլն է։
Զելենսկին ասել է, որ նախորդ շաբաթ Թրամփի հետ զրույցում բարձրացրել է պատժամիջոցների թեման, և որ Թրամփի պատասխանն այս հարցի վերաբերյալ «շատ կոշտ» է եղել։ Ուկրաինայի նախագահն այլ մանրամասներ չի հաղորդել: