Հնդկաստանի և Պակիստանի սահմանին կրակոցներ են հնչում հինգերորդ գիշերը շարունակ
Հունիսի 17, 2025

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին կրակոցներ են հնչում հինգերորդ գիշերը շարունակ

Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի նահանգի՝ Պակիստանի հետ սահմանային տարածքի վերահսկողության գոտում կրակոցներ են տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է PTI լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Հնդկաստանի բանակի հայտարարությունը։

«Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը Պակիստանի բանակը հրազենով չհրահրված կրակ է արձակել վերահսկողության գծի երկայնքով՝ Քուպվարայի և Բարամուլայի շրջանների դիմաց ընկած տարածքներում», – նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Հնդկաստանի զինվորականներն արձագանքել են «արագ և արդյունավետ»։

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին հրադադարի ռեժիմը խախտվել է հինգերորդ գիշերն անընդմեջ՝ Ջամու և Քաշմիրում 26 մարդու կյանք խլած ահաբեկչությունից հետո Նյու Դելիի և Իսլամաբադի միջև հարաբերությունների սրման ֆոնին։

PTI գործակալությունը նաև հաղորդում է, որ Քաշմիրի հովտում 87 հանրային զբոսայգիներից 48-ը փակվել է՝ որպես նախազգուշական միջոցառում Պահալգամի ահաբեկչական հարձակումից հետո։

Ապրիլի 22-ին զինված անձինք ահաբեկչական հարձակում են իրականացրել Ջամու և Քաշմիրի Պահալգամ զբոսաշրջային հայտնի քաղաքում։ Զոհվել են Հնդկաստանի 25 քաղաքացի և մեկ նեպալցի, շատերը վիրավորվել են։ Հարձակվողներին հաջողվել է փախչել։ Ըստ The Hindustan Times-ի աղբյուրների՝ Հնդկաստանի հետախուզական ծառայությունները  հայտնաբերել են Պահալգամում «Լաշքար է Թայբա» խմբավորման ահաբեկիչների հարձակմանը Պակիստանի միջգերատեսչական հետախուզության մասնակցության ապացույցներ։

Ահաբեկչական հարձակումից հետո Հնդկաստանը գրեթե կիսով չափ կրճատել է Իսլամաբադում իր դեսպանության աշխատակիցների թվաքանակը, անցանկալի անձինք է հայտարարել Պակիստանի դիվանագիտական ​​​​ներկայացուցչության զինվորական խորհրդականներին, փակել է սահմանային «Աթթարի» առանցքային անցակետը։ Հնդկաստանի իշխանությունները նաև դադարեցրել են Իսլամաբադի հետ ջրային պաշարների բաշխման և Պակիստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման համաձայնագրերը։

Պակիստանն իր հերթին դադարեցրել է Հնդկաստանի հետ բոլոր երկկողմ համաձայնագրերը, փակել իր օդային տարածքը Հնդկաստանի համար:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Որքան պատերազմը երկարի, այնքան Հայաստանի համար անկանխատեսելի հետևանքներ կարող են լինել. Սերժ Սարգսյան. Տեսանյութ

Հայտնի են «Մաթեմատիկա» առարկայի քննության թեստերն ու պատասխանները

Ինչ է Նիկոլ Փաշինյանն Անկարայում քննարկելու Էրդողանի հետ. մանրամասներ

«Էլ ոչ մի դ***ել. օգտագործելու եմ բացառապես «Կանոնագիրք Հայոց»-ի բառապաշարը». Նիկոլ Փաշինյան

Սա լինելու է միասնության, ոգու և հավատքի մեծ ուխտ. Դավիթ Համբարձումյան

Բիզնես խլելու օպերացիա՝ քաղաքային իշխանության ակտիվ մասնակցությամբ. Փաստինֆո

#ՀԻՄԱ. Այսօր Իրան-Իսրայել պատերազմի 5-րդ օրն է․ ՀՀ-ում Իրանի դեսպանը ասուլիս է հրավիրել. #ՈւՂԻՂ

Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար

«Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը». Փաշինյան

Պnռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պnռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել. Փաշինյան

Եկեղեցին դարձրել են դուքյան, հիմա էդ մարդիկ կարո՞ղ են սեքսով զբաղվել, թե՝ ոչ. ՀՀ-ն ու հայ ժողովուրդը պետք է նոր կաթողիկոս ունենան. Ալեն Սիմոնյան

Հնդկաստանը Իրանից իր 110 քաղաքացիներին տարհանել է Հայաստանի տարածքով. ԱԳՆ

Մայիսին գնաճը Հայաստանում արագացել է. ԿԲ

Ես ակնկալում եմ Թեհրանի լիակատար կապիտուլյացիան․ Թրամփ

Իրանը բացահայտել է, թե ինչ նոր զենք է օգտագործել Իսրայելի դեմ