Իրանն առաջարկել է եվրոպական երկրների հետ հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ. Reuters
Հունիսի 17, 2025

Իրանն առաջարկել է եվրոպական երկրների հետ հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ. Reuters

Իրանը «եվրաեռյակի» երկրներին (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) առաջարկել է Հռոմում մայիսի 2-ին հանդիպում անցկացնել միջուկային ծրագրի վերաբերյալ, նախքան ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ չորս դիվանագետի։

Օմանցի պաշտոնյաները հայտարարել են, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը, հնարավոր է, տեղի ունենա մայիսի 3-ին Եվրոպայում: Պաշտոնական որոշում, սակայն, դեռևս չի կայացվել։

Միևնույն ժամանակ, Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը X-ի իր էջում նշել է, որ ըստ իրազեկ աղբյուրների՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը մայիսի 3-ին տեղի կունենա Իտալիայի մայրաքաղաքում։

Եվրոպացի և արևմտյան դիվանագետները Reuters-ին հայտնել են, որ իրանական կողմը «եվրաեռյակին» հանդիպման առաջարկ է ներկայացրել ապրիլի 26-ին Հռոմում ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած բանակցություններից հետո։ Ըստ աղբյուրների, եթե դա հնարավոր չլինի, իրանցիները նաև առաջարկել են քննարկումներ անցկացնել Թեհրանում մինչև ԱՄՆ-Իրան հաջորդ հանդիպումը։

Իրանցի պաշտոնյաներից մեկը հաստատել է, որ նման առաջարկ եղել է, սակայն նշել է, որ եվրոպական երկրները մինչ այժմ չեն արձագանքել։

«Կարևոր է նույն տեսակետներն ունենալ 2015 թվականի համաձայնագրի բոլոր կողմերի հետ։ Հետևաբար, օգտակար կլինի այս շաբաթ հանդիպել «եվրաեռյակի» երկրների հետ՝ ամերիկացիների հետ բանակցությունների հաջորդ փուլից առաջ», – ասել է Reuters-ին իրանցի պաշտոնյան։

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն և Իրանն արդեն անցկացրել են անուղղակի բանակցությունների երեք փուլ։ Առաջինը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Մասկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին Հռոմում, որտեղ Իրանը հայտարարել է, որ լուրջ տարաձայնություններ են մնացել։ Ապրիլի 26-ին Մասկատում Օմանի միջնորդությամբ տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու անուղղակի բանակցությունների երրորդ փուլը։

Սեպտեմբերից ի վեր Թեհրանը և երեք եվրոպական տերությունները մի քանի անգամ հանդիպել են՝ քննարկելու իրենց կապերը և միջուկային ծրագրի հարցը։ Վերջին հանդիպումը տեղի է ունեցել մարտին տեխնիկական մակարդակով. քննարկվել են ապագա համաձայնագրի պարամետրերը՝ ապահովելու Իրանի միջուկային ծրագրի դադարեցումը պատժամիջոցների վերացման դիմաց։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՀՀԿ -ն խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի դեմ ռեժիմի գործողությունները

Հայաստանը ծայրագավառ դարձնելու փորձերն ապարդյուն են. Փաշինյանի խոսնակ

Գլխավոր այսահարը, վարկաբեկելով Եկեղեցուն, շեղում է տեղի ունեցող անվտանգային իրադարձություններից

Ծոռներիս մորթեն նո՞ր ոտքի ելնեմ, հիշե՛ք, սաղիս տուն են մտնելու, վտանգի տակ է հիմնական հենասյունը

Մայր Աթոռը դատապարտում է Կարապետյանի նկատմամբ քաղաքական շարժառիթներով հետապնդումը

Թույլ չեմ տալու, պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, ինչ էլ որ լինի. Սամվել Կարապետյան

«Երկու տարի առաջ վաղեմության ժամկետներն անցած գործով նախագահ Սարգսյանին դատարան տանել-բերելու իմաստը ո՞րն է». պաշտպանի միջնորդությունը բավարարվեց, գործերը միացվեցին

Արա Աբրահամյանը դատապարտել է Երևանում գործարար Սամվել Կարապետյանի դեմ ձեռնարկված գործողությունները

Ովքե՞ր են գտնվում Սամվել Կարապետյանի տան բակում

Հ1-ը մոտի՞կ ա, թող մոտիկից նկարի, որ էդ մուլտիկները ցույց տա. Սամվել Կարապետյանի եղբայր

Շուտով կձերբակալեն Սամվել Կարապետյանին, չհասցրեցին, ինձ թող տանեն, պրծնենք․ Կարեն Կարապետյան

Ոչ ոք ոչ մի անկանոն բառ հանկարծ չասի. Կարեն Կարապետյանը՝ հավաքված աջակիցներին

ԱԱԾ-ն պիտի գա, հետ կանգնեք, մեքենաներն էլ հանեք, երբ պատեհ լինի, կխոսեմ. Կարեն Կարապետյան

«Տեղյա՞կ չեք՝ ուր են տարել Սամվել Կարապետյանին», «Տեղեկություն չունենք, հարցերի չենք պատասխանի»

Սամվել Կարապետյանի տան խուզարկություններից հետո մի խումբ անձինք բերման են ենթարկվել