Կիմ Չեն Ընը պաշտոնապես հաստատել է զորքերի ուղարկումը ՌԴ
Մայիսի 01, 2025

Կիմ Չեն Ընը պաշտոնապես հաստատել է զորքերի ուղարկումը ՌԴ

ԿԺԴՀ-ն պաշտոնապես հաստատել է ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի շրջանակում Ռուսաստան զորքեր ուղարկելը, հայտարարել է երկրի Կենտրոնական ռազմական հանձնաժողովը Rodong Sinmun թերթում։

«Ընկեր Կիմ Չեն Ընը, հիմնվելով ներկա ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծության և գնահատման վրա, եկել է այն եզրակացության, որ ներկայիս իրավիճակը վերաբերում է ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի 4-րդ հոդվածին և դրա հիման վրա որոշում է կայացրել ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով մեր զինված ուժերն ուղարկելու մասին՝ այդ մասին տեղեկացնելով ռուսական կողմին»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում։

Նշվում է, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը զորքերի ուղարկումը համարել է սուրբ առաքելություն՝ ամրապնդելու բարեկամությունն ու միասնությունը երկու երկրների միջև, ապահովելու նրանց զարգացումն ու բարգավաճումը և պաշտպանելու իր պետության պատիվը։

«Ռուսաստանի Դաշնության տարածքում մեր զորքերի ռազմական գործողությունները լիովին համահունչ են ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքին և ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի դրույթներին և դրա ճիշտ իրականացման օրինակելի օրինակ են»,- ընդգծել է Կենտրոնական ռազմական հանձնաժողովը։

Հրատարակության համաձայն՝ Կիմ Չեն Ինը խոստացել է շուտով Փհենյանում զինվորական փառքի հուշարձան կանգնեցնել՝ հարգելու զոհված զինվորների հիշատակը։

Շաբաթ ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզն ուկրաինական զինված ուժերի ներկայացուցիչներից մաքրելու գործողության ավարտի մասին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պարզաբանել է, որ հյուսիսկորեացի զինվորականները մասնակցել են Կուրսկի սահմանային տարածքի ազատագրման գործողությանը Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը վստահ է, որ առաջին 100 օրվա ընթացքում ոչ մի սխալ չի թույլ տվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-7 աստիճանով. եղանակի տեսություն

Մենք դեմ ենք թանկ ապրելուն. հայտարարություն

116 տարեկանում մահացել է մոլորակի ամենատարեց բնակչուհին

Անվստահության գործընթաց չեն նախաձեռնվել հանրային մեծ աջակցության հետևյալ դեպքերում․ Էդգար Ղազարյան

Ռուսաստանը «Իսկանդերներով» հարվածել է Օդեսային, կան զոհեր. Ուկրաինայի ՊՆ

Խնդրի ճշգրիտ լուծում

Ինչպես կարելի է նիհարել մինչև ամառ․ Նիհարեցնող ուտեստներ

«Ժողովուրդ». Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 մլրդ 78 մլն ՀՀ դրամով

Թրամփը վրիպել է․ Մեդվեդև

Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

Տարադրամի փոխարժեքները մայիսի 1-ին

ՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետեւանքների մասին

ՀԱՊԿ-ը կրճատում է ճգնաժամային որոշումների նախապատրաստման ժամկետը

Զելենսկին ստացե՞լ է այն անվտանգության երաշխիքները, որոնք պահանջում էր․ Հակոբ Բադալյան