Երևանում մետրոյի վագոնները վնասած օտարերկրացիները մեղավոր ճանաչվեցին
Հունիսի 19, 2025

Երևանում մետրոյի վագոնները վնասած օտարերկրացիները մեղավոր ճանաչվեցին

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, մեղավոր ճանաչեց Ռուսաստանի և Լիտվայի քաղաքացիներին, որոնք փետրվարին վնասել էին Երևանի մետրոյի վագոնները։

Հանրային մեղադրողը ներկայացրեց համաձայնության արձանագրությունները։ Բոլոր մեղադրյալներն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը, զղջացել արարքի համար և վերականգնել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենին պատճառված վնասը։ Ըստ այդմ՝ մեղադրյալների նկատմամբ համաձայնեցված պատիժ նշանակվեց վարչական տույժը՝ 1,5 միլիոն ՀՀ դրամի չափով, ազատազրկումը՝ 3 ամիս ժամկետով և լրացուցիչ պատիժ՝ ՀՀ տարածքից վտարումը՝ 10 տարի ժամկետով։
Հիշեցնենք՝ փետրվարի 1-ին հայտնի դարձավ, որ ժամը 21:12-ին, «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» երթևեկող գնացքն արտակարգ կանգառ է արել։ Քաղաքացին գնացքի միջից սեղմել է արգելակման համար «ստոպ» կոճակը, գնացքն արգելակել է։ Մինչ մեքենավարը դիսպետչերին զեկուցել է կատարվածի մասին, այդ ընթացքում բաց տարածքում 4-5 հոգի անցել են պատն ու ներկել գնացքը։

ՆԳՆ-ից էլ ավելի ուշ հայտնեցին, որ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել են Բագրատաշենի սահմանային անցակետը հատել փորձող հինգ օտարերկրացիներ։ Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման էին ենթարկվել Լիտվայի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Լուկաս Ռևինսկասը, ՌԴ քաղաքացիներ 20-ամյա Գեորգի Ռադգինը, 20-ամյա Սավելի Բիրյուկովը, 27-ամյա Նիկիտա Վոլչենկովը, 19-ամյա Ստեփան Սայը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփն Իրանի վերաբերյալ հայտարարություն է արել, որը հակասում է ԱՄՆ հետախուզության եզրակացություններին

Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում Տիար Սամվել Կարապետյանին . Մայր Աթոռ

Սամվել Կարապետյանի ուղերձը կալանքի որոշումից հետո. «Ինձ չեն կարող ճնշել, լինելու եմ Եկեղեցու կողքին»

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

Իրանը հայտարարեց գերծանր, երկաստիճան, հեռահար Սաջիլ հրթիռներով՝ տասներկուերորդ ալիքի մեկնարկի մասին

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է ուղարկել իր երրորդ՝ ամենաժամանակակից ավիակիրը

Իրանն առաջին անգամ մարտական ​​գործողությունների մեջ արձակել է «Սաջիլ» միջին հեռահարության հրթիռ. #Tasnim

Կրեմլը հայտարարում է՝ Թրամփը երեկ չի խոսել Պուտինի հետ

Իսրայելական Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար հրթիռները սպառվում են. WSJ

Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված տարբեր հրթիռների ուշագրավ կադրեր

Թուրքիայից հաստատել են Նիկոլ Փաշինյանի այցը

Իրանը հերքել է բանակցային պատվիրակության Օման ժամանելու լուրերը

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանությունը և Թել Ավիվում ԱՄՆ հյուպատոսությունը փակ կմնան

Քիչ առաջ Իրանի ԶՈՒ-ն նոր տեսակի հրթիռ է արձակել

Էրդողանը Փաշինյանին կընդունի Ստամբուլում