Շենգավիթում մերսուհիները գումարի դիմաց կատարել են նաև սեռական բնույթի ծառայություններ
Մայիսի 01, 2025

Շենգավիթում մերսուհիները գումարի դիմաց կատարել են նաև սեռական բնույթի ծառայություններ

Երեկ՝ ապրիլի 25-ին, ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ միջոցառումն են իրականացրել Շենգավիթի վարչական տարածքում: 
 
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Շենգավիթի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտայի 51 հասցեում գործող «Մուն Սթար» մերսման սրահում մերսուհիները 10 հազարից մինչև 40 հազար դրամի դիմաց մատուցում են սեռական բնույթի ծառայություններ: 
 
Ոստիկանները, ժամանելով նշված վայր, պոռնկությամբ զբաղվելուն նպատելու համար ոստիկանության Շենգավիթի բաժին են հրավիրում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Իրինային, Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Հասմիկին և Երևանի բնակիչ 48-ամյա Նառային: 

Արդեն ոստիկանությունում Նառան և Հասմիկը խոստովանում են, որ իրենք բացի մերսումից մատուցել են նաև սեռական բնույթի ծառայություններ, որի դիմաց իրենք լրացուցիչ ստացել են 5000 դրամից մինչև 20 հազար դրամ: 
 
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպել, որոնք նշված անձանց հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին: 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանը «Իսկանդերներով» հարվածել է Օդեսային, կան զոհեր. Ուկրաինայի ՊՆ

Խնդրի ճշգրիտ լուծում

Ինչպես կարելի է նիհարել մինչև ամառ․ Նիհարեցնող ուտեստներ

«Ժողովուրդ». Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 մլրդ 78 մլն ՀՀ դրամով

Թրամփը վրիպել է․ Մեդվեդև

Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

Տարադրամի փոխարժեքները մայիսի 1-ին

ՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետեւանքների մասին

ՀԱՊԿ-ը կրճատում է ճգնաժամային որոշումների նախապատրաստման ժամկետը

Զելենսկին ստացե՞լ է այն անվտանգության երաշխիքները, որոնք պահանջում էր․ Հակոբ Բադալյան

Թրամփը «կոտրել է» Կիևի ռեժիմը․ Մեդվեդև

«Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը հայտնվել է

Վաշինգտոնը և Կիևը համաձայնագիր են ստորագրել

Կիևը կոչ է անում 90-օրյա հրադադարի

ԱՄՆ-ն և Չինաստանը բանակցում են առևտրային գործարքի շուրջ. Թրամփ