Ես լիովին աջակցում ես այս նախաձեռնությանը՝ ինչ որոշում էլ, որ կայացնեք. Սամվել Շահրամանյանը՝ Ազատության հրապարակում
Մայիսի 01, 2025

Ես լիովին աջակցում ես այս նախաձեռնությանը՝ ինչ որոշում էլ, որ կայացնեք. Սամվել Շահրամանյանը՝ Ազատության հրապարակում

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը այսօր՝ ապրիլի 25-ին այցելել է Ազատության հրապարակ եւ վրանում հանդիպել արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչների հետ:

Նա, մասնավորապես, նշել է. «Գիտեք, որ ես լիովին աջակցում եմ այս նախաձեռնությանը: Մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, տեղյակ եմ մանրամասն իրականացվող աշխատանքներին, ձեր հանդիպումների արդյունքում առաջարկվող տարբերակներին: Իմ կողմից դուք ունեք լիակատար աջակցություն՝ անկախ նրանից՝ դուք ինչ որոշում կկայացնեք։

Ես տեղյակ եմ, որ այդ ծրագրերը, որ իրականացվում է Հայաստանի կառավարության կողմից, ունեմ բազմաթիվ խնդիրներ: Ես առիթ եմ ունեցել բնակարանային աջակցման ծրագրի վերաբերյալ իմ դիրքորոշումը հայտարարել դեռ նախագծային փուլում և ասել, որ դա հենց սկզբից տապալված ծրագիր է, արցախցիները դրանից չեն օգտվելու, որովհետև որոշակի լուրջ խնդիրներ և հանգամանքներ կան, որը հաշվի առված չեն եղել։

Ես տեղյակ եմ, որ դուք առաջիկայում պետք է որոշում կայացնեք և ներկայացնեք կառավարությանը, ձեր հետագա աշխատանքները կազմակերպելու համար։ Ցանկացած որոշում ձեր կողմից ես համարում եմ, որ դա նաև մեր ժողովրդի կողմից է, դուք ունեք այդ լիազորությունը՝ նման որոշումներ կայացնելու և ես պատրաստ եմ աջակցել, այդ թվում, եթե դուք որոշեք տեղափոխվեք գրասենյակային պայմաններում աշխատանքի: Պատրաստ ենք նաև մեր ներկայացչության հնարավորությունները տրամադրել և ապահովել ձեր էֆեկտիվ աշխատանքը»,- հայտարարեց Շահրամանյանը:

Ինչ վերաբերում է արցախցիների սպասելիքներին, Արցախի նախագահը նշեց. «Առաջնայինը և հրատապը այսօր ավելի շատ հումանիտար սոցիալական հարցերն են, և ես գիտեմ, որ դուք ամենաժամյա ռեժիմով զբաղվում եք և տարբեր առաջարկներ եք իրականացնում։ Նաև կա առաջարկ Հայաստանի կառավարության կողմից ստեղծել համապատասխան խմբեր և աշխատանքներ իրականացնել։ Ինձ թվում է դա պետք է իրականացվի, քանի որ այդ ծրագրերից նաև կապված է մեր բնակչության և արցախցիների հետագա ինտեգրումը և արժանապատիվ կյանքը ՀՀ-ում: Սա շատ կարևոր նախաձեռնություն է, ես անկեղծ ձեզ հաջողություն եմ մաղթում և ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ աջակցում եմ ձեր բոլոր նախաձեռնություններում և որոշումներում»:

Դրանից հետո Սամվել Շահրամանյանն առաջարկեց հանդիպման մնացած մասն անցկացնել փակ ռեժիմով:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Խնդրի ճշգրիտ լուծում

Ինչպես կարելի է նիհարել մինչև ամառ․ Նիհարեցնող ուտեստներ

«Ժողովուրդ». Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 մլրդ 78 մլն ՀՀ դրամով

Թրամփը վրիպել է․ Մեդվեդև

Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

Տարադրամի փոխարժեքները մայիսի 1-ին

ՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետեւանքների մասին

ՀԱՊԿ-ը կրճատում է ճգնաժամային որոշումների նախապատրաստման ժամկետը

Զելենսկին ստացե՞լ է այն անվտանգության երաշխիքները, որոնք պահանջում էր․ Հակոբ Բադալյան

Թրամփը «կոտրել է» Կիևի ռեժիմը․ Մեդվեդև

«Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը հայտնվել է

Վաշինգտոնը և Կիևը համաձայնագիր են ստորագրել

Կիևը կոչ է անում 90-օրյա հրադադարի

ԱՄՆ-ն և Չինաստանը բանակցում են առևտրային գործարքի շուրջ. Թրամփ

ԵԺԿ նման բանաձևի ընդունումը հակասում է մինչ այսօր ՀՀ ներքին և արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ ԵԺԿ կողմից արված հրապարակային գնահատականներին և ընդունված փաստաթղթերին. ՀՀԿ