Իրան-Թուրքիա բանավեճը շարունակվում է. Իրանը թույլ չի տա, որ իր կապերը խաթարվեն
Մայիսի 07, 2025

Իրան-Թուրքիա բանավեճը շարունակվում է. Իրանը թույլ չի տա, որ իր կապերը խաթարվեն

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին խստորեն քննադատել է Թուրքիայի արտգործնախարարի վերջին արտահայտություններն Իրանի հասցեին։ Այս մասին, ըստբ Թերթի,  գրում է Mehr-ը։

«Որոշ թուրք պաշտոնյաներ պետք է հասկանան, որ անհիմն և միջամտողական հայտարարությունների կրկնությունը չի ծառայի երկու երկրների երկկողմ հարաբերությունների շահերին։ Իրանը ոչ մի երկրի թույլ չի տա անպատասխանատու հայտարարություններով խաթարել իր խորն արմատացած պատմական տարածաշրջանային կապերը։ »,- ասել է Վելայաթին։

Խամենեիի խորհրդականն ընդգծել է, որ Իրանը հնագույն քաղաքակրթությամբ հզոր երկիր է և մշտապես աշխատել է տարածաշրջանային անվտանգության և համագործակցության ամրապնդման ուղղությամբ։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ հավատարիմ է մնացել փոխադարձ հարգանքի և այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու քաղաքականությանը։ Մենք ակնկալում ենք, որ թուրք պաշտոնյաները կպահպանեն դիվանագիտական ​​հարգանքը և զերծ կմնան անհիմն մեղադրանքներից»,- ընդգծել է նա։

Պաշտոնյան նաև ընդգծել է Իրանի կարևորությունը տարածաշրջանում՝ նախազգուշացնելով Թուրքիային տարածաշրջանում երկրի դիրքի և ուժի սխալ գնահատականից:

«Եթե Թուրքիայում որոշ գործիչներ կարծում են, որ արտասահմանյան ուժերի ազդեցության տակ գտնվող սխալ դիրքորոշումները կրկնելով՝ կարող են թուլացնել Իրանի դիրքերը տարածաշրջանում, նրանք խորապես սխալվում են»,- ասել է նա։ «Պատմությունն ապացուցել է, որ Իրանն անդրդվելի է իր սկզբունքներում և համապատասխան կերպով կպատասխանի անհարգալից վերաբերմունքի ցանկացած դրսևորման»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թեհրանում Թուրքիայի դեսպան Հիջաբի Քիրլանգիչը հրավիրվել էր Իրանի ԱԳՆ՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարություններից հետո։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է ուկրաինական Սումի քաղաքին. կան զոհեր

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը խոստացել է դեֆոլտ թույլ չտալ

Աշխարհում երբեք այսքան շատ հարուստ մարդ չի եղել

Ռադայի կոմիտեն վավերացման է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հանածոների մասին համաձայնագիրը

Սովետական անսարք տիեզերանավը կարող է ընկնել Թուրքիայի վրա

Մխիթարյանը հայտնվել է Բարսելոնայի հրապարակած խաղային պաստառին

Արտյոմ Կանևսկոյը և նրա հետ գտնվող 4 անձինք տեղափոխվել են ոստիկանություն. Shamshyan.com

ԱՄՆ-ն դադարեցնում է հութիներին հարվածելը. Թրամփ

ԱՄՆ ԶՈւ-ում կկրճատվի գեներալների թիվը

Կադիրովը ցանկանում է հեռանալ

Ներկայացվել է հիմնավորված առաջարկ՝ «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրել Կապանի «Սյունիք» կինոթատրոնում. Կապանի համայնքապետարան

Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվել

ՀՀ տնտեսությունը 2025 թ. առաջին եռամսյակում աճել է 4.1 %–ով. վիճակագրական կոմիտե

Նարեն և Դավիթ անունները, Սարգսյան և Գրիգորյան ազգանունները կրկին ամենատարածվածն են ՀՀ–ում

Դուրս գանք փողոց` «մի բան կլինի»-ով չէ. Արմեն Ռուստամյանը` իմպիչմենտի գործընթացի մասին