Ձախողում է ու խայտառակություն, ինչ բառ ուզում եք, ասեք. Փաշինյանը՝ ԱՆԻՖ-ի մասին
Հուլիսի 05, 2025

Ձախողում է ու խայտառակություն, ինչ բառ ուզում եք, ասեք. Փաշինյանը՝ ԱՆԻՖ-ի մասին

ԱՆԻՖ-ի հետ կապված պատմությունը Նիկոլ Փաշինյանը գնահատում է  ձախողում։

«Գնահատում եմ ձախողում, խայտառակություն, գնահատում եմ շատ վատ»,-հայտարարեց նա ընթացող ասուլիսում ի պատասախան լրագրողի հարցի։

Նա նշեց՝ քրեական գործից ընթացքից տեղյակ չէ։

«Դուք ավելի լավ գիտեք, թե քանի քննիչ կա, որովհետև ես քրեական գործերի մեջ չեմ կարող էդքան խորանալ։ Ո՞ւմ է  պետք դատել, պե՞տք է դատել, թե՞ պետք չի դատել։ Ես կարող եմ կարծիք ունենալ, բայց դա իրավական ուժ չի կարող ունենալ, պետք է գնալ ընթացակարգերով։ Ես դա համարում եմ վստահության անթույլատրելի չարաշահում, խայտառակություն, ինչ բառ ուզում եք ասեք։ Ես համաձայն կլինեմ այդ բառի հետ»,-ասաց Փաշինյանը։

«Դա քաղաքական հետևանքներ պե՞տք է ունենա» հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց՝ նախ պետք է պարզվի, թե ինչ է տեղի ունեցել, հաշվապահությունն էլ պետք է պարզվի։

«Այս դեպքի համար չեմ ասում, այլ ընդհանրապես, ցանկացած բիզնես գործունեություն ռիսկի էլեմենտ ունի։ Բայց մյուս կողմից կան բաժնեմասեր, որոնք պետական սեփականությունն են հանդիսանում։ Ուրիշ խնդիր է, թե այդ ընկերությունների վիճակը ոնց է, որքանով են ճիշտ ու արդյունավետ կառավարվել, վերլուծության կարիք կա, իրավապահները պետք է զբաղվեն։ Ես ասում եմ՝ ձախողում է ու խայտառակություն, եթե, բայց... այստեղ մի նյուանս էլ կա։ Էդ թեմայով քննարկումներ լինում են, կան ձայներ, որ ասում են, իրադրության գնահատականը ճիշտ չի, կան հաջողված բիզնես օրինակներ, որոնք այսօր էլ գործում են»,-ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանի խայտառակություն գնահատականին արժանացած ինստիտուտը օտար մարմին չէր. ՀՀ կառավարության 2019 թ. ապրիլի որոշմամբ ստեղծվել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (ԱՆԻՖ-ը), իսկ 2024 թ. օգոստոսի 29-ի նույն կառավարության որոշմամբ, սկսվում է Ընկերության լուծարման գործընթացը։

2022-2023 թթ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում բացահայտել են չարաշահումների և հափշտակությունների դեպքեր: 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թուրքիայում հիմա էլ առատ ձյուն է տեղացել

Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Թրամփը ստորագրել է հարկերի և ծախսերի լայնածավալ կրճատման մասին օրենքը

Նույնիսկ ԱՄՆ-ն չի կարողանա փրկել Նեթանյահուին․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Վրաստանի նախագահը պատրաստ է ներում շնորհել բանտում գտնվող ընդդիմադիրներին, եթե նրանք մասնակցեն ՏԻՄ ընտրություններին

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակ է տարածվում

Թուրքիան ակնկալում է, որ Բաքվի և Երևանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները. Էրդողան

Հնդկաստանը սպառնում է մաքսատուրքերով՝ որպես պատասխան ԱՄՆ-ի ավտոմոբիլային սակագների բարձրացմանը

Հայաստանը բողոքի նոտա է հանձնել ՌԴ դեսպանին

Սրբուհի Գալյանը ելույթ է ունեցել «ՀԸԳՀ. հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

Միքայել և Բագրատ սրբազանները հացադուլ են հայտարարել

Զելենսկին Թրամփի հետ քննարկել է ռազմաճակատում իրավիճակը և համատեղ պաշտպանական ծրագրերը