Սակագնի վերանայումը վերաբերում է 1 ուղևորատոմսին. փաթեթների արտոնությունները կպահպանվեն
Հունիսի 19, 2025

Սակագնի վերանայումը վերաբերում է 1 ուղևորատոմսին. փաթեթների արտոնությունները կպահպանվեն

Սակագնի վերջին վերանայումը վերաբերում է միայն 1 ուղևորատոմսին։ Եթե հունվարի 31-ի ավագանու արտահերթ նիստում որոշումն ընդունվի, փետրվարի 1-ից մեկ ուղևորատոմսի արժեքը կսահմանվի 150 դրամ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքային իշխանությունները որոշել են մեկ ուղևորության արժեքը հիմա էլ 150 դրամ սահմանել` 300 դրամի փոխարեն։

Նրա խոսքով՝ 1 ուղևորատոմսի դեպքում որևէ արտոնյալ պայման, զեղչ չի գործելու։ Փետրվարի 11-ի ավագանու նիստում նախատեսվում է վերանայել նաև 10-անգամյա ուղևորության փաթեթի արժեքը՝ 2000 դրամից այն դարձնելով 1500 դրամ։ Մյուս փաթեթների արժեքները՝ 1-ամսյա, 3-ամսյա և 1 տարվա համար կպահպանվեն։ Այս փաթեթների համար կգործեն նաև արտոնյալ պայմանները հատուկ խմբերի համար։

Նրանք, ովքեր արդեն ձեռք են բերել փաթեթներ կամ դա կանեն մինչև փետրվարի 28-ը, ապա որպես բոնուս ևս մեկ ամիս կստանան։ Սա նշանակում է՝ եթե անձը ձեռք է բերել 1 ամսվա փաթեթ, ապա որպես բոնուս նրա փաթեթը կերկարացվի ևս մեկ ամսով։

Կոստանյանի խոսքով՝ սա արվում է քաղաքացիներին փաթեթներից օգտվելու դրական կողմերը ցույց տալու համար։ Ինչ վերաբերում է փաթեթների արժեքների վերանայմանը, ըստ Կոստանյանի, առայժմ նման բան չի նախատեսվում։

Նշենք, որ Ավինյանը դեռ երեկ` գործակարգավարական վերջին նիստի ժամանակ շարունակում էր պնդել, որ կայուն ու որակյալ տրանսպորտային համակարգ ունենալու համար հնարավոր չէ գործող սակագնով շարունակել։ Նա ասել էր՝ հետքայլ չի լինի` հանրային տրանսպորտը նոր սակագներով կսկսի գործել փետրվարի 1-ից։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից բոլոր ավտոբուսներում կապարակնքված են մետաղադրամ ընդունող սարքերը, ամբողջական անցում է կատարվել էլեկտրոնային վճարման համակարգի։

Տրանսպորտի ուղեվարձը հնարավոր է վճարել «Telcell» ընկերության տեղադրած վալիդատորների, վճարային սարքերի միջոցով. քաղաքացին գնում է կտրոնը և դրա դիմաց ստանում QR կոդ։ Հնարավոր է վճարել նաև բանկային քարտերի միջոցով։

Դեռ նախորդ տարվանից բազմաթիվ քաղաքացիներ խնդիրների առաջ են կանգնում. հաճախ վճարային սարքերն անվավեր կտրոններ են տրամադրում կամ գումարը «կուլ են տալիս», բայց կտրոն չեն տալիս, իսկ բանկային քարտերով երբեմն վճարել չի լինում։ Խնդիրներ լինում են նաև վալիդատորների հետ. դրանք հաճախ ուղղակի չեն աշխատում։

Հիշեցնենք նաև, որ Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի նոր սակագներ կգործեն փետրվարի 1-ից։ Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում էր 8 տեսակի ուղետոմս։

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025 11:47

Լրահոս

Ֆոտո

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

Իրանը հայտարարեց գերծանր, երկաստիճան, հեռահար Սաջիլ հրթիռներով՝ տասներկուերորդ ալիքի մեկնարկի մասին

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է ուղարկել իր երրորդ՝ ամենաժամանակակից ավիակիրը

Իրանն առաջին անգամ մարտական ​​գործողությունների մեջ արձակել է «Սաջիլ» միջին հեռահարության հրթիռ. #Tasnim

Կրեմլը հայտարարում է՝ Թրամփը երեկ չի խոսել Պուտինի հետ

Իսրայելական Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար հրթիռները սպառվում են. WSJ

Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված տարբեր հրթիռների ուշագրավ կադրեր

Թուրքիայից հաստատել են Նիկոլ Փաշինյանի այցը

Իրանը հերքել է բանակցային պատվիրակության Օման ժամանելու լուրերը

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանությունը և Թել Ավիվում ԱՄՆ հյուպատոսությունը փակ կմնան

Քիչ առաջ Իրանի ԶՈՒ-ն նոր տեսակի հրթիռ է արձակել

Էրդողանը Փաշինյանին կընդունի Ստամբուլում

Սամվել Կարապետյանը սոսկ բարերար չէ, նա մեր նորագույն պատմության բարերարության խորհրդանիշն է. Դավիթ Համբարձումյան

Իրանում համացանցը գրեթե ամբողջությամբ անջատված է. NetBlocks

Թավրիզին հարվածած ԱԹՍ-ները ներթափանցել են Ղարաբաղից. իրանցի քաղաքագետ