Այսօր Վարդավառ է
Հունիսի 18, 2025

Այսօր Վարդավառ է

Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է` եկեղեցու հինգ տաղավար տոներից: Նախաքրիստոնեական շրջանից այն հայտնի է` որպես վարդամատն Աստղիկ դիցուհու տոն, Հայ առաքելական եկեղեցին այն տոնում է` որպես Քրիստոսի պայծառակերպության օր: Շարժական այս տոնը նշվում է 35 օրերի ընթացքում՝ հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը:

Այս տարի այն նշվում է հուլիսի 7-ին:

Տոնի հիմքում Թաբոր լեռան վրա Քրիստոսի պայծառակերպ երևումն է, որն, ըստ քրիստոնեական հավատալիքների, մաքրագործված-աստվածացած մարդու իրական կերպն է. Քրիստոսի պայծառափայլ կերպն անմեղ մարդու աստվածանման մաքրության այն գագաթն է, դեպի որը բարձրանում է մարդը հոգևոր սրբագործման առօրյա դժվարին ճանապարհով:

Վարդավառ բառը տարբեր ստուգաբանություններ ունի. բոլորն էլ բնութագրում են տոնի բազմահազարամյա խորհուրդները: Մի տարբերակով «վարդավառ» բառը կազմված է վարդ (ուարդ)-ջուր և վառ-սրսկել, լվանալ արմատներից, նշանակում է ջրցանություն` տոնի հիմնական սովորույթը: Կարծիք կա, որ տոնի հիմքը «վառ» բառն է, և տոնն առավել Աստղիկի սիրելի հրավառ Վահագնին է նվիրված եղել: Հնարավոր է` այդ երկու իմաստների զուգակցումն է. հուլիսին՝ հրոտից ամսին, երբ արևը հասնում է իր կիզակետին, հրավառվում, չորանում է բնությունը, հուրը մեղմելու համար մարդիկ ջրով են զովանում, ջուր են ցողում բակերում, առատորեն ջրտուք անում դաշտերում: Տոնի մյուս խորհուրդը պտղաբերությունն է. ոմանք կարծում են, թե տոնը նվիրված է եղել Անահիտ դիցուհուն: Ըստ հետքրիստոնեական ավանդության`ջրցողումը կապված էր Ջրհեղեղի հետ, իսկ Աստղիկը Նոյ նահապետի՝ Ջրհեղեղից հետո ծնված դուստրն էր: Ամեն դեպքում, տոնի արարողական մասի հիմնական խորհրդանիշը սրբագործումն է:

Հարթավայրային շրջաններում մաքրագործումը հիմնականում դրսևորվել է ջրցանությամբ: Վաղ առավոտից իրար վրա ջուր են լցրել բոլորը՝ ով ինչով կարող էր՝ հաշվի չառնելով ո՛չ տարիքը, ո՛չ սեռը, ո՛չ հասարակական դիրքը: Ջուր են շփել չխոսկան հարսները տան ավագների վրա, ու ոչ ոք չի դժգոհել կամ վիրավորվել. դա նաև ապացույցն է այն խոնարհության, որով հայ մարդը ցույց է տվել, որ պատրաստ է ընդունել սեփական սխալներից մաքրագործումը` ում ձեռքից էլ այն լինի:

Իսկ լեռնային շրջաններում, ուր համեմատաբար զով է, ջրցանությունը Վարդավառի տոնակատարության մեջ առավել փոքր դեր է ունեցել: Այստեղ տոնի խորհուրդը նշվել է հեռավոր ուխտագնացություններով`ազգատոհմով կամ գյուղերով բարձրանացել են լեռնալանջերին կառուցված մեր երկնահուպ եկեղեցիները, հատկապես`Մշո սուրբ Կարապետ վանքը: Առավել լավ բերքի հույսով իրենց հետ եկեղեցի են տարել հացահատիկի հասկեր` խնդրելով. «Աստված, պարզերես պահե մեզ Վարդավառի տաք ու շոգեն»:

Միմյանց վարդեր են նվիրել: Որոշ ուսումնասիրողներ, հենվելով պատմական այն տվյալների վրա, ըստ որոնց Աստղիկը անվանվում էր «Վարդամատն», Վարդավառ բառը կապում են վարդ արմատին: Ասում են` վարդեր նվիրելով ու վարդաջուր ցողելով՝ նա սեր էր սփռում հայոց երկրում, իսկ հրածին Վահագնը, մշտապես պայքարելով վիշապների դեմ, պահում ու պաշտպանում էր այդ սերը: Ահա այդ մասին մի նրբահյուս պատում. «Մի անգամ Աստղիկը, լսելով իր սիրելիի վիրավորվելու բոթը, ոտաբոբիկ վազում է նրա մոտ: Ճանապարհին նա անգիտորեն վարդենիներ է տրորում, և նրա խոցված ոտքերի արյունից վարդերը կարմրում են: Այսպես էլ առաջանում է ինքնամոռաց նվիրումի-սիրո ծաղիկը՝ կարմիր վարդը»:

Սիրահար երիտասարդներն աղավնիներ են թռցրել, ու թե աղավնին երեք անգամ պտտվել է սիրած աղջկա տան կտուրին, նույն աշնանը հարսնության են տարել նրան: Տարվա մեջ այս օրն առաջին անգամ խնձոր են կերել. մինչ այդ այն արգելված միրգ էր:

Ջրցողումով ու լեռները մագլցելով սկսված օրը սովորաբար ավարտվել է խարույկների շուրջը` երգ ու պարով, խնջույքով, խաղերով:

Վարդավառյան տոնակատարության մյուս խորհուրդը սերն է` Վահագնի ու Աստղիկի սերը` մարմնի երկնային գեղեցկություն, նվիրում ու վայելք, իսկ քրիստոնեական շրջանից` Քրիստոսի սերը` ինքնազոհաբերվող աստվածային նվիրում Իր արարած աշխարհին, աստվածակերպության ներուժը կրող մարդուն: Եկեղեցական այլաբանության մեջ բազմաթերթ ու անուշաբույր վարդը կրում է Քրիստոսի կերպարը:

Վարդավառը միավորելու, ընտանիքի անդամներին, նույնիսկ ամբողջ ազգատոհմը հավաքելու խորհուրդն ունի, և այդ օրը սովորաբար հայրենի գյուղ, ծնողների տուն են գնում հեռավոր քաղաքներում ապրող զավակներն ու հարազատները: Նրանք հանդիպում են հայրական-պապական հարկի տակ, օրը տոնում միասին:

Թող որ ձեզ համար իրականանա Վարդավառն իր բոլոր խորհուրդներով. շնորհավոր ձեր տոնը` սրբագործման, սիրո, միավորման ու պտղաբերության:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանն առաջին անգամ մարտական ​​գործողությունների մեջ արձակել է «Սաջիլ» միջին հեռահարության հրթիռ. #Tasnim

Կրեմլը հայտարարում է՝ Թրամփը երեկ չի խոսել Պուտինի հետ

Իսրայելական Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար հրթիռները սպառվում են. WSJ

Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված տարբեր հրթիռների ուշագրավ կադրեր

Թուրքիայից հաստատել են Նիկոլ Փաշինյանի այցը

Իրանը հերքել է բանակցային պատվիրակության Օման ժամանելու լուրերը

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանությունը և Թել Ավիվում ԱՄՆ հյուպատոսությունը փակ կմնան

Քիչ առաջ Իրանի ԶՈՒ-ն նոր տեսակի հրթիռ է արձակել

Էրդողանը Փաշինյանին կընդունի Ստամբուլում

Սամվել Կարապետյանը սոսկ բարերար չէ, նա մեր նորագույն պատմության բարերարության խորհրդանիշն է. Դավիթ Համբարձումյան

Իրանում համացանցը գրեթե ամբողջությամբ անջատված է. NetBlocks

Թավրիզին հարվածած ԱԹՍ-ները ներթափանցել են Ղարաբաղից. իրանցի քաղաքագետ

«Տաշիր» ընկերությունների խումբը չի պատրաստվում չեղարկել Ռուսաստանում և Հայաստանում նախկինում հայտարարված նախաձեռնությունները

Սամվել Ալեքսանյանի կինն արձագանքել է Կարապետյանի դստեր` դատարանի մոտ հավաքվելու կոչին

Երեք քննիչով էին եկել. ճնշման մեթոդ էր. դատախազը չկարողացավ հիմնավորել մեղադրանքը. Ռուբեն Հակոբյան