Երևանում օտարերկրացիները երկաթյա ձողերով ծեծել են իրենց համերկրացուն ու կողոպտել
Հունիսի 18, 2025

Երևանում օտարերկրացիները երկաթյա ձողերով ծեծել են իրենց համերկրացուն ու կողոպտել

Հուլիսի 1-ի գիշերը, ժամը 01։31-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Խորենացու փողոցում գործող հոսթելի սեփականատերը և հայտնել, որ իրենց հաճախորդին անհայտ ավտոմեքենայի ուղևորները ծեծի են ենթարկել, գողացել բջջային հեռախոսը և գումարը: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

Ոստիկանության Կենտրոնական բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Նշված հյուրատանն իջևանած 45-ամյա օտարերկրացին հայտնել է, որ կեսգիշերն անց անծանոթ հեռախոսահամարից զանգել և խնդրել են, որ իր երկու ծանոթներին հոսթելում գիշերակաց տրամադրի: Ինքը դիմավորելու նպատակով դուրս գալով հոսթելից՝ հանդիպել է երկու անծանոթի, որոնք երկաթյա ձողերով հարվածներ են հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածք, ապա գրպանից հափշտակել են բջջային հեռախոսը, անձնագիրը և 300 դոլար:

Մինչ ոստիկանները հանցագործությունը բացահայտելու միջոցառումներ էին ձեռնարկում, ժամը 03։25-ին 1-ին համալսարանական հիվանդանոցից հայտնել են, որ 45-ամյա տղամարդուն «գագաթային շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ ընդունել են բուժօգնության:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ 45-ամյա տղամարդուն զանգահարել է Արցախի փողոցի հոսթելում բնակվող 26-ամյա մեկ այլ օտարերկրացի, իսկ մարմնական վնասվածք պատճառել և հեռախոսն ու փողը հափշտակել են նրա համերկրացի 25 և 28 տարեկան երկու երիտասարդ:

Հետագա միջոցառումներով 26-ամյա երիտասարդը ժամը 06։00-ին Խորենացու փողոցում հայտնաբերվել, ավազակությանն օժանդակելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Ժամը 07։10-ին «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում հայտնաբերվել, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել, Կենտրոնականի բաժին են տեղափոխվել նաև 25 և 28 տարեկան երկու երիտասարդները:

Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Տաշիր» ընկերությունների խումբը չի պատրաստվում չեղարկել Ռուսաստանում և Հայաստանում նախկինում հայտարարված նախաձեռնությունները

Սամվել Ալեքսանյանի կինն արձագանքել է Կարապետյանի դստեր` դատարանի մոտ հավաքվելու կոչին

Երեք քննիչով էին եկել. ճնշման մեթոդ էր. դատախազը չկարողացավ հիմնավորել մեղադրանքը. Ռուբեն Հակոբյան

Անլուրջ մեղադրանք է. դատարանը խորհրդակցականում է. որոշման ժամի մասին տեղեկություն չկա. փաստաբաններ

Իրանի բնակիչները հայտնել են, որ անօդաչու թռչող սարքերը Թավրիզ են թափանցել Ղարաբաղից. իրանցի քաղաքագետ

Կասեցվել է նաև Կարապետյանին պատկանող Տաշիրի կաթի գործարանի գործունեությունը

Ադրբեջանում կատաղել են Սոլովյովի խոսքերից

Իրանը Հայֆայի բնակիչներին փրկվելու համար կոչ է արել տարհանվել

Ժամանակին Փաշինյանն էր Հայաստանի իշխանությանը կոչ անում կապիտուլյացիայի ենթարկվել ցուցարարների առջև. Մարիա Զախարովա

Կառավարության նիստը տեղի կունենա հունիսի 20-ին

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի ևս 2 մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

ՀՀ ներքին գործերին բացահայտ միջամտության համար ՌԴ գործընկերներին պաշտոնական հայտագիր ենք ներկայացրել. Միրզոյան

Իգդիրի նահանգապետն այցելել է թուրք-հայկական սահման

Իրանի համար դեռ ուշ չէ բանակցելը. Թրամփ

Նախ՝ լուծեք Ձեր հարցերը Ուկրաինայում, հետո նոր զբաղվեք Մերձավոր Արևելքով. Թրամփը՝ Պուտինին