Ռուսական սոֆթը հայկական լսարաններում
Հուլիսի 13, 2025

Ռուսական սոֆթը հայկական լսարաններում

By Մայիսի 29, 2025 103

ԵԱՏՄ–ի օրվա կապակցությամբ Երևանում համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայ-ռուսական համալսարանի (ՀՌՀ) և «Հայրենական սոֆթ» ծրագրային արտադրանք մշակողների ասոցիացիայի միջև:

Արարողությունը տեղի է ունեցել Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության աջակցությամբ և դարձել է «Արդյունաբերական Ռուսաստանի թվային ինդուստրիա» առաջիկա միջազգային համաժողովի նախաբանը։ Համաժողովը կանցկացվի հունիսի 2-6-ը Նիժնի Նովգորոդում, որտեղ կհավաքվեն ԵԱՏՄ ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունները։

Հուշագիրն ամրագրում է Հայաստանի տարածքում համատեղ կրթական ծրագրերի, գիտահետազոտական նախագծերի և ռուսական ՏՏ լուծումների փորձնական ներդրման ուղղությամբ կողմերի մտադրությունները: Ուշադրության կենտրոնում են կիբեռանվտանգությունը, ներմուծման փոխարինումը, արհեստական բանականությունը և ամպային տեխնոլոգիաները:

ՀՌՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը նշել է, որ փաստաթուղթը հենց մայիսի 29-ին ստորագրելը խորհրդանշական է: «ԵԱՏՄ օրը մենք ընդգծում ենք թվային ոլորտում միության մասնակից պետությունների առաջնահերթությունների ընդհանրությունը։ Ռուսական ծրագրային ապահովումն այսօր արդեն պահանջված է Հայաստանի կրթական և գիտական շրջանակներում։ Եվ հիմա մենք անցնում ենք համակարգային ինտեգրման՝ դասախոսությունների դասընթացներից մինչև համատեղ լաբորատորիաներ և ստարտափներ»:

«Հայրենական սոֆթ» ծրագրային արտադրանք մշակողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռենատ Լաշինի խոսքով՝ Հայաստանն արդեն իրեն դրսևորել է որպես Ռուսաստանի ակտիվ թվային գործընկեր:

«Մենք առաջարկում ենք ոչ միայն ծրագրային լուծումներ, այլև էկոհամակարգ՝ պրակտիկայով, ստաժավորմամբ, աշխատակազմով և մենթորությամբ։ Այս հուշագիրը ներդրում է տարածաշրջանի մարդկային կապիտալում»։

Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն ընդգծել է նախագծի երկարաժամկետ նշանակությունը. «ՀՌՀ-ն և Ծրագրային արտադրանք մշակողների ասոցիացիան դառնում են Հայաստանի և Ռուսաստանի թվային ինտեգրման առաջատարներ։ Սա հատկապես կարևոր է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ Երևան կատարելիք այցի նախաշեմին, քանի որ բարձրացվելու են բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության խորացման առանցքային հարցեր: Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են հուշագրերից ծնվում կոնկրետ համատեղ նախագծեր»։

Կողմերն արդեն ձեռնամուխ են եղել միջոցառումների մանրամասն ծրագրի ձևավորմանը։ Առաջին քայլերից են ռուսական ERP և կիբեռանվտանգ համակարգերի վերաբերյալ համատեղ դասընթացի մեկնարկը, հայ ուսանողների և ՏՏ ընկերությունների մասնակցությամբ հաքաթոնի անցկացումը, ինչպես նաև թիմերի ընտրությունը գիտական և ուսանողական ստարտափներին աջակցելու համար:

Նշենք, որ 2024 թվականին կիբեռանվտանգության ռուսական լուծումների մատակարարումները Հայաստան աճել են ավելի քան հինգ անգամ։

«Հայրենական սոֆթ» ծրագրային արտադրանք մշակողների ասոցիացիան միավորում է ավելի քան 300 ռուսական ծրագրային ապահովում մշակող ընկերությունների: Հայ-ռուսական համալսարանը հայաստանյան առաջատար բուհ է, որի գործունեության հիմքում ռուսական կրթական չափորոշիչներն են:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ

Թրամփը հայտարարել է ԵՄ-ից և Մեքսիկայից ներմուծման 39% մաքսատուրքերի մասին

Թեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, բայց կշարունակվի նոր ձևաչափով․ Արաղչի

Հանրահավաք՝ Ազատության հրապարակում․ ՈՒՂԻՂ

F-35 կործանիչների և С-400 համակարգերի հարցը դարձյալ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների օրակարգում է

Իրանի զինված ուժերը «գերազանց» կարողություններ ունեն. շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ

Ինչու են ադրբեջանական ինքնաթիռները սկսել թռչել նաև Սյունիքի վրայով. պարզաբանում է ՔԱԿ-ը

Ինչու են ադրբեջանական ինքնաթիռները սկսել թռչել նաև Սյունիքի վրայով. պարզաբանում է ՔԱԿ-ը

Ուկրաինան hարվածել է «Բելգորոդ Արենա» մարզահամալիրին. այնտեղ պարապմունքներ էին անցկացվում

Ռուսաստանում կարծում են, որ  ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է բարեփոխվի

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ «Բիթլզ փաբ»-ի մոտ. կա վիրավոր

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել

Սիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան

Քեսաբի Դյուզաղաջ գյուղ հասած հրդեհը հաջողվել է վերահսկելի դարձնել

«Գորիս» հյուրանոցում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է ՔՊ քաղաքական ժողովը