Սերժ Սարգսյանի խափանման միջոց 30 մլն դրամ գրավը մնացել է անփոփոխ, իսկ բացակայելու արգելքը վերացվել
Նոյեմբերի 17, 2025

Սերժ Սարգսյանի խափանման միջոց 30 մլն դրամ գրավը մնացել է անփոփոխ, իսկ բացակայելու արգելքը վերացվել

By Հոկտեմբերի 10, 2025 60

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, անփոփոխ թողեց  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց 30 մլն դրամի չափով գրավը, իսկ բացակայելու արգելքը վերացվեց։  

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօրվա նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով՝ պաշտնապության կողմի նախաձեռնությամբ։ Դատական նիստի ավարտին պաշտպան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե բացակայելու արգելքն ավելի խիստ մեղադրանք է Սարգսյանի նկատմամբ, քան՝ բոլոր շինծու մեղադրանքները, որովհետև բացակայելու արգելքն այն բանի համար է կիրառվում, որ անձը կարող  է թաքնվել՝ ՀՀ սահմանը հատելով՝ օգտագործելով անձը հաստատող փաստաթուղթը։ 

«Կա մարդ՝ չափահաս, ողջամիտ, որ մտածում է՝ Հանրապետության երրորդ նախագահն ունի  մտադրություն, ցանկություն կամ նպատակ»,- ասաց Մակինյանը՝ հայտարարելով, թե դա բացառված է, նման բան լինել չի կարող;  

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Սերժ   Սարգսյանը   2006-2015 թվականների ընթացքում «ԼԼ բիմբո» ՍՊ ընկերության հիմնադիր Սեդրակ Քոչարյանի, նույն ընկերության տնօրեն Ալեքսան Որսականյանի և իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Միխաիլ Բաղդասարովի կողմից միջոցներ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակներով դրսևորված օժանդակությամբ մասնակցել է Միխաիլ Բաղդասարովին պատկանող, այդ թվում՝ «Միկա Լիմիթեդ» և «Աբիտ» առևտրային կազմակերպությունների կառավարմանը՝ արտոնություններ, առավելություններ տրամադրելով նշված կազմակերպություններին և հովանավորելով իրականացվող գործունեությունը, որը դրսևորվել է օտարերկրյա ներդրումներով խոշոր տնտեսական ծրագրերում ներգրավելով, բարձր ռիսկայնության պայմաններում շուրջ 14 միլիոն ԱՄՆ դոլար վարկի տրամադրմամբ, օտարերկրյա կազմակերպությունների կողմից գույքի ձեռքբերման գործընթացներում ներգրավելով և այլն:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Սերժ Սարգսյանը «ԼԼ բիմբո» ՍՊ ընկերության հիմնադիր Սեդրակ Քոչարյանի կողմից միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով դրսևորված օժանդակությամբ Միխաիլ Բաղդասարովի և նրա մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողությունների կատարմանը նպաստելու համար պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով գույք՝ «Աբիտ» ՍՊ ընկերության 22,5 տոկոս բաժնեմասը, որը 2008 թվականի մարտի 23-ին ձևական գործարքով՝ 100.000 ՀՀ դրամով, վաճառվել է «ԼԼ բիմբո» ընկերությանը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանում Չեչնիայի քաղաքացուն uպանnղների նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՔԿ

Ռուբինյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև պատերшզմը կարող է սկսվել մինչև 2029 թվականը. Գերմանիայի ՊՆ

ՀՀ զինված ուժերում այսօր նշվում է բուժծառայողի մասնագիտական օրը

Մասիսի ղեկավար ընտրվեց Նորայր Հակոբյանը

ԱՄՆ-ում վթարի է ենթարկվել Վենսի ավտոշարասյունը

Բջջայինների օգտագործումը դպրոցներում սահմանափակվում է․ ի՞նչ քայլեր է ձեռնարկում քաղաքապետարանը

Իրանը սկսել է տեղումնաբեր ամպեր բերելու գործողություններ իրականացնել

Մեծ Բրիտանիայում գտնվող ուկրաինացիներին հնարավոր է ուղարկեն հայրենիք. ՆԳՆ

Լեհաստանը երկու սահմանային անցակետ է բացել Բելառուսի հետ սահմանին

Եղանակը կտաքանա․ Տաք օդային հոսանքները մեր երկրում կմնան մինչև տարվա վերջ

Ադրբեջանը չինական կործանիչներ է ստացել

«Թրամփի ուղին» քննարկելու նպատակով Երևան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը

ԱԱ-2026․ 48 մասնակցից 32-ը հայտնի է

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին