Ո՞վ է ասել, թե բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն. ՔՊ–ական պատգամավոր
Հոկտեմբերի 14, 2025

Ո՞վ է ասել, թե բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն. ՔՊ–ական պատգամավոր

By Հոկտեմբերի 01, 2025 54

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը համոզված է, որ կառավարման ձիրք ունեցող մարդը բարձրագույն կրթության կարիք չունի։ Նա այդ մասին հայտարարեց Ազգային ժողովում, երբ բուռն քննարկում ծավալվեց առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նրա թեկնածության հարցի շուրջ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն անընդունելի համարեց այն, որ Հունանյանն ունի միջին մասնագիտական կրթություն ու հավակնում է ղեկավար պաշտոնի։

«Եթե գիտելիքի մասին խոսենք, ապա ձեր խմբակցությունում կա նման գիտելիքներ ունեցող առնվազն Լուսինե Բադալյան։ Իհարկե, շատ ավելի լավ է, որ Էմմա Պալյանը կամ Հրաչյա Հակոբյանը չեն առաջադրվել»,- հեգնեց Կյուրեղյանը։

Այս հայտարարությունը բուռն արձագանք առաջացրեց. ՔՊ–ական պատգամավորները սկսեցին ամեն կերպ արդարացնել Հունանյանին։ Կյուրեղյանի հայտարարությունից վրդովվեց հատկապես Հունանյանի կենսագրությունը ներկայացնող Էմմա Պալյանը։

«Տիկին Կյուրեղյան, դուք չեք որոշում, թե մեր խմբակցությունն ում առաջադրի։ Մենք առաջադրել ենք Հռիփսինե Հունանյանի թեկնածությունը՝ բացառապես հիմնվելով նրա գիտելիքների վրա»,- ասաց նա։

Հունանյանն էլ զարմացավ՝ ո՞վ է ասել, թե բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն։

«Կառավարման ձիրք ունեցող մարդուն պետք չէ բարձրագույն կրթություն, քանի որ բազմաթիվ բուհ ավարտածներ չեն կարողանում արդյունավետ կառավարել։ Իմ այս փոքրիկ կենսագրության հետևում հոգատարություն, սեր է թաքնված»,- նշեց հանձնաժողովի նախագահի թեկնածուն։

Նա որպես իր ասածի օրինակ հայտարարեց, թե երբ մտավ աշխատանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, որը ղեկավարում էր բարձրագույն կրթություն ունեցող Արա Մինասյանը, այն կարելի էր կոչել ամեն ինչ, բացի հիվանդանոցից․ ԲԿ-ն ընդհանրապես չէր ծառայում իր բուն նպատակին ու բարձիթողի վիճակում էր։ Հունանյանը վստահեցրեց՝ երբ ինքը սկսեց աշխատել այնտեղ, 2,5 տարում բուժհաստատությունում մեծ փոփոխություններ իրականացրեց։

Հունանյանը պատասխանեց նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի այն հարցին, որ երբ է վերջապես կառուցվելու Վարդենիսի դիահերձարանը։

«Ի՞նչ խնդիր կա, որ հանգուցյալին Վարդենիսից տանում են Մարտունիի դիահերձարան։ Այսինքն` ուզում եք ասել, որ ձեր տան կողքը դիահերձարան կա, որ, Աստված չանի, ձեր շենքից մեկը մահանա, միանգամից շենքից հանում, մտցնում եք դիահերձարա՞ն․․․Ինչ-որ ճանապարհ պետք է անցնեք, չէ՞, որ հասնեք դիահերձարան։ ՀՀ-ն այնքան մեծ չէ, որ 70 կմ ճանապարհ անցելը խնդիր լինի։ Ու ընդհանրապես ո՞վ ասաց, որ ամեն տեղ պիտի մի ԲԿ լինի․ մի տեղ գնալու համար տրանսպորտ գոյություն ունի, ավտոմեքենա»,- հայտարարեց պատգամավորը։

Ավելի ուշ՝ ԱԺ ընդմիջումից հետո, երբ նա կրկին պատասխանում էր պատգամավորների հարցերին, որոշեց շտկել իր խոսքը՝ ասելով, թե Վարդենիսում արդեն իսկ կառուցվում է դիահերձարան, ու մարդիկ ստիպված չեն լինի 70 կմ անցնել ու հասնել Մարտունի։

Հիշեցնենք` նոյեմբերի 19–ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22–ին Հանրայինի հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ մանդատը դնելու խնդրանքով ինքն է դիմել Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«էն մյուս տղան» Էդպես էլ չհասկացավ, որ Թրամփը գործարք է կնքել Ալիևի ու Նեթանյահուի հետ․ Լևոն Զուրաբյան

Մադագասկարի խորհրդարանը քվեարկել է նախագահի պաշտոնանկության օգտին

Սասուն Միքայելյանը ՔՊ-ից նեղացա՞ծ է

Իսրայելը որոշել է Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև գտնվող Ռաֆահ սահմանային անցակետը չբացել

Երկրորդ սերնդի արհեստական բանականություն. երբ թվայինը հանդիպում է ֆիզիկականին

ՔԿ–ն մանրամասներ է հայտնել սկզբում Արամուսում, ապա Զովաշենի ճանապարհին 4 մարդու սպանության դեպքից

Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու` Հայաստան-Ադրբեջան համատեղ դիմումը. ԵԱՀԿ գործող նախագահ (տեսանյութ)

Արամուսում ամուսինների սպանության մեջ կասկածվողը ժամեր անց ևս 2 մարդու է սպանել Զովաշենի դաշտամիջյան հատվածում

ԿԳՄՍ ու Ժաննան ինձնից պահանջում են 5 մլն դրամ` զրպարտության և ինչ որ պատիվներ արատավորելու համար. Հայկ Դեմոյան

Պենտագոնին մեղադրել են խոսքի ազատությունը սահմանափակելու փորձի մեջ

Եգիպտոսում Թրամփը երկար ժամանակ սեղմել է Մակրոնի ձեռքը

Թուրքիան թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի գագաթնաժողովին․ Hürriyet

ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի առանձնազրույցը

Ռուբլին և դոլարը թանկացել են.  փոխարժեքը հոկտեմբերի 14-ին

Մեծ Բրիտանիան ամբողջությամբ վերացնում է Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ զենքի էմբարգոն