ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավարի մամուլի գծով խորհրդական Թահեր Ալ-Նոնոն Reuters-ին ասել է, որ խումբը մերժում է վերջին օրերին ներկայացված խաղաղության առաջարկների որոշ մասեր։
«Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք համաձայնելու հրադադարի, որը կարող է տարիներ տևել։ Թոնի Բլերը մեր ժողովրդի համար անընդունելի գործիչ է։ Մենք թույլ չենք տա արտաքին վերահսկողություն մեր ժողովրդի նկատմամբ։
Մենք աջակցում ենք տեխնոկրատական կառավարության ձևավորմանը, որը կկառավարի և՛ Արևմտյան ափը, և՛ Գազայի հատվածը՝ քաղաքական և աշխարհագրական միասնությունն ապահովելու համար»,- նշել է խորհրդականը։