Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը հայտնել են, որ Եմենի Ադեն նավահանգստային քաղաքից 128 ծովային մղոն հարավ-արևելք ընկած հատվածում նավ է հրետակոծվել։
«Ռազմական իշխանությունները հայտնում են, որ նավի վրա կրակել են անհայտ արկով։ Հաղորդվում է, որ նավը այրվում է», – ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի նավատորմի ծովային առևտրի համակարգման կենտրոնը։
Ավելի վաղ կենտրոնը տեղեկացրել էր, որ անձնակազմը հայտնել է նավի հետևի մասում ջրի շիթերի և ծխի մասին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։