Շվեդիան ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ Դանիային ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցներ կտրամադրի
Հոկտեմբերի 14, 2025

Շվեդիան ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ Դանիային ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցներ կտրամադրի

By Սեպտեմբերի 29, 2025 47

Շվեդիայի զինված ուժերը կաջակցեն Դանիային՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի ռազմական միջոցներ տրամադրելով։ 

Շվեդիայի զինված ուժերի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ նման որոշում է կայացվել  կառավարության կողմից՝ Կոպենհագենում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ընթացքում անվտանգության բարձրացման նպատակով։ Նշվում է, որ Որոշումը կայացվել է «Դանիայում անօդաչու սարքերի հետ կապված վերջերս տեղի ունեցած միջադեպերի հետևանքով, որոնք խաթարել են երթևեկությունը երկրի մի քանի օդանավակայաններում և կարևոր վայրերում»:

Շվեդիայի զինված ուժերը իրենց հարևաններին կտրամադրեն անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգեր (Counter UAS): Հայտարարության մեջ նշվում է, որ տրամադրվող միջոցները «ունակ են հայտնաբերել և չեզոքացնել հնարավոր անօդաչու թռչող սարքերը՝ օգտագործելով սենսորներ և խլացնող  համակարգեր»։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դանիայում անցկացվելիք ԵՄ գագաթնաժողովի պատճառով սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 3-ը թագավորության օդային տարածքը փակ կլինի քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի համար:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՔԿ–ն մանրամասներ է հայտնել սկզբում Արամուսում, ապա Զովաշենի ճանապարհին 4 մարդու սպանության դեպքից

Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու` Հայաստան-Ադրբեջան համատեղ դիմումը. ԵԱՀԿ գործող նախագահ (տեսանյութ)

Արամուսում ամուսինների սպանության մեջ կասկածվողը ժամեր անց ևս 2 մարդու է սպանել Զովաշենի դաշտամիջյան հատվածում

ԿԳՄՍ ու Ժաննան ինձնից պահանջում են 5 մլն դրամ` զրպարտության և ինչ որ պատիվներ արատավորելու համար. Հայկ Դեմոյան

Պենտագոնին մեղադրել են խոսքի ազատությունը սահմանափակելու փորձի մեջ

Եգիպտոսում Թրամփը երկար ժամանակ սեղմել է Մակրոնի ձեռքը

Թուրքիան թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի գագաթնաժողովին․ Hürriyet

ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի առանձնազրույցը

Ռուբլին և դոլարը թանկացել են.  փոխարժեքը հոկտեմբերի 14-ին

Մեծ Բրիտանիան ամբողջությամբ վերացնում է Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ զենքի էմբարգոն

Թրամփը կմեկնի Մալայզիա՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար

ԱԱ-2026․ 22 երկիր արդեն ունի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր

Որոշում եմ կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից․ Շենգավիթի նախկին թաղապետ

Շենգավիթի նախկին թաղապետի խափանման միջոցը մեղմացրին

Պոլսի Հայոց պատրիարքը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում