Եվրամիության առաջիկա գագաթնաժողովի ֆոնին Դանիայի օդային տարածքը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը փակել են բոլոր քաղաքացիական ԱԹՍ-ների համար, հաղորդում է երկրի տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը:
«Հաջորդ շաբաթ Դանիայում կկայանա ԵՄ գագաթնաժողովը։ Մենք պետք է ամբողջությամբ կենտրոնանանք անվտանգության վրա։ Փակումն ուժի մեջ կմտնի երկուշաբթ՝ սեպտեմբերի 29-ից և կտևի մինչև ուրբաթ՝ հոկտեմբերի 3-ը: Արգելքը գործում է շուրջօրյա», - ասվում է Դանիայի տրանսպորտի նախարարության հաղորդագրության մեջ։
Դրոնների համար երկինքը փակելու որոշումը կայացրել է տրանսպորտի նախարար Թոմաս Դանիելսենը պաշտպանության և արդարադատության նախարարներ Թրոելս Լունդ Պոուլսենի և Փիթեր Հումելգորդի հետ խորհրդակցելուց հետո: Պաշտոնյան պարզաբանել է, որ արգելքը թույլ կտա բացառել այն ռիսկը, որ «թշնամու անօդաչու սարքերը կարող են շփոթվել օրինականների հետ և հակառակը»: