Հայաստանում 2025 թ–ի արդյունքներով զբոսաշրջիկների թվի 10 % աճ է կանխատեսվում. մանրամասներ
Հոկտեմբերի 14, 2025

Հայաստանում 2025 թ–ի արդյունքներով զբոսաշրջիկների թվի 10 % աճ է կանխատեսվում. մանրամասներ

By Սեպտեմբերի 28, 2025 48

2024 թվականի համեմատ՝ 2025 թվականին Հայաստանը կանխատեսվում է զբոսաշրջիկների թվի ավելի քան 10 % աճ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը։

Пресс-конференция председателя Комитета по туризму Лусинэ Геворгян (7 февраля 2025). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2025
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյան

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2025 թվականին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն առաջին անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Այսպես, 2025 թվականի հունվար-օգոստոսին հանրապետություն է ժամանել 1 505 123 զբոսաշրջիկ, ինչը 2024 թվականի նույն ժամանակահատվածից ավել է 20 439 մարդով։

Կոմիտեում ակնկալում են, որ տարվա արդյունքներով զբոսաշրջային ցուցանիշները զգալիորեն կգերազանցեն նախորդ տարվա թվերը։ Գևորգյանը հիշեցրեց՝ 2020 թվականի կորոնավիրուսի համավարակը հանգեցրել է զբոսաշրջության համաշխարհային հոսքերի կտրուկ կրճատման, և հիմա ոլորտն աստիճանաբար վերականգնվում է։

ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային չափանիշի համաձայն՝ 2024 թվականին մոտ 1,4 միլիարդ մարդ կատարել է միջազգային ճանապարհորդություն, ինչը կազմում է 2019 թվականի համապատասխան ցուցանիշի 99%-ը։ 

«Հայաստանում զբոսաշրջիկների թվի ներկայիս դինամիկան թույլ է տալիս ընթացիկ տարում ակնկալել աճ, եթե, իհարկե, չնախատեսված ոչինչ տեղի չունենա», - ասաց Գևորգյանը: 

Օրինակ, իրանա–իսրայելական դիմակայության ժամանակ տարածաշրջանում ավիահաղորդակցության սահմանափակումները մեծապես ազդել են զբոսաշրջության ցուցանիշների վրա։

Կոմիտեի ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճն ապահովվում է միջազգային ասպարեզում ակտիվ աշխատանքով՝ մասնակցություն խոշոր զբոսաշրջային էքսպոներին, համաշխարհային ԶԼՄ-ներում երկրի մասին հրապարակումներ, առաջատար ավիաընկերությունների հետ համագործակցություն:

Բացի այդ, Հայաստանն աշխատում է շուկայի դիվերսիֆիկացման, մի շարք երկրների համար վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ։ Այսպես, չեղարկվել են Չինաստանի քաղաքացիների համար վիզաները, դյուրացվել է Հնդկաստանի քաղաքացիների համար վիզաների ձևակերպումը։ Գևորգյանը վստահ է, որ այս ամենը թույլ կտա ներգրավել զբոսաշրջային նոր հոսքեր։

Կոմիտեի ղեկավարը հավաստիացրեց, որ հատուկ ուշադրություն է դարձվում տարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանը: Նախատեսվում է նոր միջազգային չվերթերի բացում դեպի Գյումրի, ինչը, նրա կարծիքով, հզոր խթան կհաղորդի զբոսաշրջության զարգացմանը և կդառնա Գյումրիում ավիաընկերությունների տեղակայման տնտեսական շահութաբերության նախադրյալ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու` Հայաստան-Ադրբեջան համատեղ դիմումը. ԵԱՀԿ գործող նախագահ (տեսանյութ)

Արամուսում ամուսինների սպանության մեջ կասկածվողը ժամեր անց ևս 2 մարդու է սպանել Զովաշենի դաշտամիջյան հատվածում

ԿԳՄՍ ու Ժաննան ինձնից պահանջում են 5 մլն դրամ` զրպարտության և ինչ որ պատիվներ արատավորելու համար. Հայկ Դեմոյան

Պենտագոնին մեղադրել են խոսքի ազատությունը սահմանափակելու փորձի մեջ

Եգիպտոսում Թրամփը երկար ժամանակ սեղմել է Մակրոնի ձեռքը

Թուրքիան թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի գագաթնաժողովին․ Hürriyet

ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի առանձնազրույցը

Ռուբլին և դոլարը թանկացել են.  փոխարժեքը հոկտեմբերի 14-ին

Մեծ Բրիտանիան ամբողջությամբ վերացնում է Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ զենքի էմբարգոն

Թրամփը կմեկնի Մալայզիա՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար

ԱԱ-2026․ 22 երկիր արդեն ունի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր

Որոշում եմ կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից․ Շենգավիթի նախկին թաղապետ

Շենգավիթի նախկին թաղապետի խափանման միջոցը մեղմացրին

Պոլսի Հայոց պատրիարքը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում

Ինդոնեզիայի մայրաքաղաքի քաղաքապետը խոստացել է արգելել շան և կատվի մսի վաճառքը