ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կազմել է 383.47 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.75 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 450.39 դրամ (աճել է 0.62 դրամով), իսկ ռուսական ռուբլու ոխարժեքը կազմել է 4.57 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-381.5 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 442-447 դրամով, վաճառվում է 451–458 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.47-4.55 դրամով, վաճառվում է 4.62-4.77 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 384 դրամով:
Եվրոն գնվում է 447 դրամով, վաճառվում է 451–452 դրամով:
Ռուբլին գնվում է 4.52 դրամով, վաճառվում է 4.60 դրամով: