Ռուսաստանը Իրանի ռազմաօդային ուժերին է մատակարարել ՄիԳ-29 կործանիչներ։ Իսլամական Հանրապետության Մեջլիսի (խորհրդարանի) Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրևանդն հայտարարել է, որ ներկայումս Շիրազում տեղակայված ինքնաթիռները կարճաժամկետ լուծում են ներկայացնում, քանի դեռ Թեհրանն ակնկալում է Սու-35 բազմաֆունկցիոնալ կործանիչներ:
Թեհրանին ռուսական Միգ-29-ների մատակարարումը հաստատել է Իրանի ռազմաօդային ուժերի թարմացման գործընթացը, որը ենթադրում է ժամանակակից ինքնաթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերում, տեղեկանում ենք իրանական Didban տեղեկատվական-վերլուծական պորտալից։