ԱՄՆ-ն ևս մեկ ավիակիր է ուղարկել Մերձավոր Արևելք
Հոկտեմբերի 21, 2025

ԱՄՆ-ն ևս մեկ ավիակիր է ուղարկել Մերձավոր Արևելք

By Հունիսի 17, 2025 161

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը՝ «Նիմից» միջուկային ավիակրի գլխավորությամբ, նախատեսվածից շուտ Մերձավոր Արևելք է ուղևորվում Հարավչինական ծովից:

Այդ մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։

«Նիմից»-ը Հարավչինական ծովից դուրս է եկել հունիսի 16-ի առավոտյան և ուղևորվում է արևմուտք՝ Արաբական ծովի կողմը։ Ավիակիր խումբը պետք է փոխարիներ ԱՄՆ ռազմածովային ուժերի «Կառլ Վինսոն» ավիակիր խմբին, որն արդեն մի քանի ամիս է՝ տեղակայված է այնտեղ, սակայն «Նիմից»-ը ժամանակից շուտ է ուղևորվել Մերձավոր Արևելք, և երկու ավիակիր խմբերը տարածաշրջանում կլինեն նույն ընթացքում։ 

Fox News-ը նշում է, որ Միացյալ Նահանգները ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ նավեր է տեղափոխում Մերձավոր Արևելք՝ իրանական օբյեկտների վրա Իսրայելի գրոհների և Իրանի կողմից շարունակվող պատասխան հարվածների ֆոնին։

Ամերիկյան ՀՕՊ համակարգերը և ռազմածովային ուժերի էսկադրային ականակիրն Իսրայելին օգնել են խոցել հունիսի 13-ին Իրանից թռչող բալիստիկ հրթիռները, Fox News-ին հայտնել են ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք։ԱՄՆ-ն հակահրթիռային պաշտպանության Patriot և THAAD համակարգեր ունի Մերձավոր Արևելքում:

ԱՄՆ ռազմածովային ուժերը նաև Միջերկրական ծովի արևմտյան մասից Միջերկրական ծովի արևելյան մաս են ուղարկել «Թոմաս Հադներ» էսկադրային ականակիրը, որը կարող է բալիստիկ հրթիռներ կալանել, Fox News-ին հայտնել են ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք:

Աղբյուրները նշել են, որ ռազմածովային ուժերը հրաման են տվել ևս մեկ էսկադրային ականակիր առաջ շարժել տարածաշրջան, որպեսզի այն կարողանա գործի դրվել Սպիտակ տան հրահանգի դեպքում:

Բացի այդ, ամերիկյան կործանիչները պարեկում են Մերձավոր Արևելքի երկնքում՝ անձնակազմին և օբյեկտներին պաշտպանելու համար, իսկ տարածաշրջանում գտնվող ավիաբազաները լրացուցիչ նախազգուշական միջոցներ են ձեռնարկում, հայտնել են աղբյուրները:

Մերձավոր Արևելքում գտնվում է ԱՄՆ-ի շուրջ 40 000 զինծառայող, The Associated Press գործակալությանը հայտնել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ փոխնախագահը ժամանել է Իսրայել

Նեթանյահուն Եգիպտոսի հետախուզության ղեկավարի հետ քննարկել է Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագիրը

Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է. Փաշինյան

Սարկոզին տեղափոխվում է բանտ

Եվրոպական առաջնորդները «պատերազմի են ձգտում»

Ռուսաստանը դեմ է առաջնագծում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Թրամփի գաղափարին

Ոստիկանությունը հազիվ թե կարողանա Լուվր վերադարձնել գողացված թանկարժեք իրերը. Reuters

«Պուտին-Թրամփ բանակցությունների ժամկետը դեռ չի հստակեցվել». Պեսկով

Մեսսին ու «Ինտեր Մայամին» բանակցությունների փուլում են

Բայդենն ավարտել է քաղցկեղի բուժումը

Լավրովը մեղադրել է լեհական իշխանություններին ահաբեկչական հարձակումների նախապատրաստվելու մեջ

Եվրոպացի ղեկավարները կողմ են Զելենսկու՝ Դոնբասը առանց մարտերի չհանձնելու որոշմանը

Հայտնի է՝ ինչ ճանապարհով է Ադրբեջանով Հայաստան հասնելու ղազախական ցորենը

Երևանում հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ

Հնդկաստանի ամենահարուստ մարդու կինն ու դուստրը Լոնդոնի Վարդագույն պարահանդեսի հյուրերին կուրացրել են հսկայական ադամանդներով