Թրամփը Ուիտկոֆին և Վենսին առաջարկել է հանդիպել իրանցի պաշտոնյաների հետ
Հոկտեմբերի 21, 2025

Թրամփը Ուիտկոֆին և Վենսին առաջարկել է հանդիպել իրանցի պաշտոնյաների հետ

By Հունիսի 17, 2025 194

ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը և ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը կարող են այս շաբաթ քննարկել միջուկային համաձայնագիրը իրանցիների հետ, հաղորդում են The New York Times-ը և Axios-ը։

NYT-ի անանուն աղբյուրի համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուիտկոֆին և Վենսին առաջարկել է հանդիպում Իրանի հետ։

Պարբերականը նշում է, որ եթե Վենսը և Ուիտկոֆը հանդիպեն իրանցիների հետ, նրանց զրուցակիցը, ամենայն հավանականությամբ, կլինի Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Հենց Արաղչին է կարևոր դեր խաղացել Բարաք Օբամայի վարչակազմի հետ 2015 թվականին միջուկային համաձայնագրի կնքման գործում և գիտի Իրանի հսկայական միջուկային համալիրի բոլոր մանրամասները։ Իրանի արտաքին գործերի նախարարն արդեն իսկ ցույց է տվել իր բաց լինելը միջուկային համաձայնագրի հարցում։

Իր հերթին, Axios-ը, հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի, գրում է, որ միայն Ուիտկոֆը կարող է հանդիպել Արաղչիի հետ այս շաբաթ։ Հանդիպման նպատակն է քննարկել միջուկային համաձայնագրի և Իսրայելի ու Իրանի միջև պատերազմի ավարտի վերաբերյալ դիվանագիտական ​​նախաձեռնությունը։

 «Այս շաբաթ իրանցիների հետ հանդիպումը քննարկվում է», - պարբերականին ասել է աղբյուրը։

Պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ում Ֆորդոյում գտնվող Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտը ոչնչացնելու ունակ ռումբերի առկայությունը Իրանի վրա ճնշման հիմնական լծակն է։

«Նրանք իսկապես ուզում են բանակցել։ Բայց մենք չգիտենք՝ արդյոք նրանք լիովին ծնկի են եկել՝ հասկանալու համար, որ երկիրը փրկելու համար նրանք պետք է բանակցեն։ Եվ եթե նրանք հասնեն այդ կետին, արդյո՞ք կա հարստացման այնպիսի մակարդակ, որը դուք թույլ կտաք նրանց անել», - հավելել է Axios-ի աղբյուրը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ փոխնախագահը ժամանել է Իսրայել

Նեթանյահուն Եգիպտոսի հետախուզության ղեկավարի հետ քննարկել է Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագիրը

Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է. Փաշինյան

Սարկոզին տեղափոխվում է բանտ

Եվրոպական առաջնորդները «պատերազմի են ձգտում»

Ռուսաստանը դեմ է առաջնագծում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Թրամփի գաղափարին

Ոստիկանությունը հազիվ թե կարողանա Լուվր վերադարձնել գողացված թանկարժեք իրերը. Reuters

«Պուտին-Թրամփ բանակցությունների ժամկետը դեռ չի հստակեցվել». Պեսկով

Մեսսին ու «Ինտեր Մայամին» բանակցությունների փուլում են

Բայդենն ավարտել է քաղցկեղի բուժումը

Լավրովը մեղադրել է լեհական իշխանություններին ահաբեկչական հարձակումների նախապատրաստվելու մեջ

Եվրոպացի ղեկավարները կողմ են Զելենսկու՝ Դոնբասը առանց մարտերի չհանձնելու որոշմանը

Հայտնի է՝ ինչ ճանապարհով է Ադրբեջանով Հայաստան հասնելու ղազախական ցորենը

Երևանում հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ

Հնդկաստանի ամենահարուստ մարդու կինն ու դուստրը Լոնդոնի Վարդագույն պարահանդեսի հյուրերին կուրացրել են հսկայական ադամանդներով