ՊՆ–ից ով է տապալել երկրորդ գծի կառուցումը.
Վարդանովն անուններ է տալիս
ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը։ Անդրադարձ է կատարվել նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ձևավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և հունիսի 12-ին ոստիկանական հատուկ գործողություններին, որից տուժել էին զգալի թվով քաղաքացիներ:
Վեհաժողովը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանումից հետո Հայաստանում վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր կուսակցությունների կազմակերպած որոշ հանրահավաքներ բռնի բնույթ են ստացել, երբ ցուցարարները փորձել են բռնի կերպով ներխուժել կառավարական շենքեր։
Վեհաժողովը գոհունակությամբ է արձանագրում, որ այս իրադարձությունների ժամանակ ոստիկանական ուժերի հետ բախումը չի հանգեցրել զոհերի՝ ի մեծ տարբերություն 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի, երբ 10 զոհ եղավ, ինչը խստիվ դատապարտվել էր Վեհաժողովի 1837 բանաձևով։
ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը։ Բանաձևով, ի թիվս այլ հարցերի, Ադրբեջանին կոչ է արվել ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում ապօրինի պահվող բոլոր հայ գերիներին։
Հիշատակվում է, որ 2023թ. սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Լեռնային Ղարաբաղի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պաշտպանության ներքո գտնվող հատված։ Վախենալով հետեւանքներից՝ բնակչության ճնշող մեծամասնությունը հաշված օրերի ընթացքում փախել է Հայաստան։ Վեհաժողովը հղում է անում «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևին և համանուն խորհրդատվությունը, որտեղ խորը ափսոսանք է հայտնել առ այն, որ տարածաշրջանի գրեթե ամբողջ հայ բնակչությունն՝ ավելի քան 100․600 անձ, ստիպված է եղել լքել իր նախնյաց հայրենիքն ու փախչել Հայաստան, և կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր կալանավորված ներկայացուցիչներին, ինչպես նաև Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին։
Փաշինյանը ռուսի սապոգը փոխարինում է թուրքի սապոգով, որ զգաք թուրքի ժողովրդավարությունը.
Նաիրի Սարգսյան
«Գազպրոմ»-ի և NIGC-ի միջև ռուսական գազի՝ դեպի Իրան մատակարարումների կազմակերպման մասին համաձայնագիրը Իսլամական Հանրապետությունը ռուս-իրանական ավելի մեծ պայմանագրերի կնքման, տարածաշրջանային գազային հանգույցի վերածելու հիմք կլինի։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերը։
«Հարաբերությունների մակարդակը բարձրացնելու Թեհրանի և Մոսկվայի վճռականությունը կարևոր ուղերձ է ամբողջ աշխարհին, իսկ երկու երկրների միջև գազային համագործակցության ճանապարհի սկիզբը կհանգեցնի ավելի մեծ համաձայնագրերի և պայմանագրերի ստորագրմանը», - նշել է նա։
ՌԴ-ն և Իրանը միասին ունեն գազի համաշխարհային պաշարների ավելի քան 60 տոկոսը։
«Ռուսաստանը պատրաստ է գնալ Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ճանապարհով, աջակցում է այդ ուղղությամբ Թբիլիսիի ցանկացած նախաձեռնության»,-այսօր ՝ հունիսի 26-ին, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան․
«Մենք շարունակում ենք համարել, որ դա (հարաբերությունների կարգավորումը) համապատասխանում է մեր երկու ժողովուրդների շահերին Մենք աջակցում ենք ցանկացած նախաձեռնության, որն ընթանում է՝ ի աջակցություն ռուս-վրացական կարգավորման։
Այս համատեքստում ողջունում ենք նշված նախաձեռնությունը։ Մենք պատրաստ ենք գնալ այդ ճանապարհով», - ասել է նա։
Նիկոլը Հայաստանը դարձնում է «Արևմտյան Ադրբեջան»․
Տեսանյութ
Երբ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով այն մասին, թե Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը, նկատի ուներ մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ի իրավիճակը, ապա 2019-2020 թվականներին Ռուսաստանը չէր, որ հայտարարեց բանակցությունների չեղարկման և դրանք սեփական կետից սկսելու մասին, ինչը դեմարշ դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեմ։ Դրա մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
«Ռուսաստանը չէ, որ Ստեփանակերտում հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ», Ռուսաստանը չէ, որ բանակցությունները տարավ փակուղի։
Ընդ որում, Ռուսաստանին շատ հարցերում կարելի է մեղադրել։ Ինչ վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակին, թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի համար սուր և ցավոտ հարցեր կան։ Դրանք բանակցային առարկա դարձնելու համար հարկավոր է նստել սեղանի շուրջ և զրուցել։
Հայաստանն ընտրեց ոչ թե Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսության, այլ՝ բանակցությունների սառեցման ճանապարհը։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը երազանքի փաստաթուղթ չէր, բայց հնարավորություն տվեց առաջ գնալու խելահեղ պատերազմի ավարտից հետո։ Փաստաթուղթը և՛ հնարավորություններ ուներ, և՛ ռիսկեր»,- նշել է փորձագետը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանը ձախողվեց, և Ադրբեջանը լիովին օգտվեց փաստաթղթի ընձեռած հնարավորություններից։
«Հայաստանը կարող էր ճիշտ աշխատանքով հասնել նրան, որ Արցախը մնա հայկական։
Եթե դու դա չես անում, սխալ է դրա համար մեղադրել միջնորդին։ Բայց ես Ռուսաստանին չեմ արդարացնում։ Ռուսական կողմը պատասխանատվություն է կրել ոչ թե Փաշինյանի, այլ արցախահայության առաջ, և նրանք ենթարկվել են էթնիկ զտումների»,- հավելել է Հովհաննիսյանը։
Նրա համոզմամբ՝ եթե իշխանությունները Արցախի հանձնման մեջ կարիք ունենան մեղադրելու Արևմուտքին, իրենք դա էլ կանեն։
«Մեկ անձի ներկայիս քաղաքական կոնյուկտուրային շահը պահանջում է մեղադրել Ռուսաստանին, բայց վաղը դա կարող է փոխվել։
Միջազգային հանրությունը չէր պատկերացնում հայաթափված Արցախ, որտեղ Ադրբեջանը ոչնչացնում էր հայկական ժառանգությունը։ Մինչև 2018 թվականը նման հարց չկար։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ Արցախը երկու օրում կարող է հայաթափվել։ Բայց Հայաստանի ներկայիս իշխանությունների օրոք մի շարք սխալների արդյունքում դա հնարավոր դարձավ»,- նշել է փորձագետը։
Նրա գնահատմամբ՝ վարվում է ոչ թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը, այլ մեկ մարդու արտաքին քաղաքականությունը՝ ելնելով իր իշխանության և անձնական անվտանգության շահերից, նա երկիրը տանում է փորձերի ճանապարհով՝ հակառուսական քարոզչության մեծ չափաբաժնի տեսքով։
«Կլիմայի գագաթնաժողովից հետո Բաքվի մոտալուտ ագրեսիայի մասին հայտարարությունների պայմաններում դու թուլացնում ես դիրքերդ անվտանգության համակարգում և դաշնակցային կապերդ։
Մի կողմից խոսում ես սպառնալիքի մասին, մյուս կողմից ամեն ինչ անում ես, որ հայտարարես, թե ամեն ինչ այսպես ստացվեց, որովհետև մենք թույլ ու միայնակ ենք եղել։ Ռուսաստանն ասում է, որ եթե գնաս դեպի Արևմուտք, կկորցնես այն առավելությունները, որոնք կան ԵԱՏՄ-ում։ Սա կբերի տնտեսության փլուզման։ Եվ սա Հայաստանի իշխանությունները քաջ գիտակցում են։
Միևնույն ժամանակ Ալիևը խորացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ շատ լավ գիտի, որ Հայաստանի դեմ իր պահանջները Ռուսաստանի և մասամբ Իրանի շնորհիվ կարող են չեզոքացվել»,- պարզաբանել է Հովհաննիսյանը։
Նրա համոզմամբ՝ Ադրբեջանն իր ռազմավարական նպատակներին հասնելու համար սպասում է, որ Հայաստանը 1-2 լուրջ սխալ կգործի։
«Մենք հասել ենք նրան, որ այդ սխալները կարող են հանգեցնել մի իրավիճակի, երբ Ռուսաստանն ու Իրանը Հայաստանի դեմ ագրեսիան կարող են այլևս կարմիր գիծ չհամարել։
Դա կարող է տեղի ունենալ, եթե Հայաստանը շարունակի տարածաշրջան հրավիրել խաղացողների, որոնք Ռուսաստանի և Իրանի թշնամիներն են: Այսպիսով, Հայաստանի փոքր տարածքը կարող է վերածվել երկու խոշոր կենտրոնների ռազմադաշտի։
Հայաստանը գնում է այն ճանապարհով, որը Թուրքիան կդարձնի տարածաշրջանի օպերատորը։ Դա կհանգեցնի նրան, որ Թուրքիան և Ադրբեջանը անվերջ պայմաններ կառաջադրեն՝ ձգտելով նրան, որ Հայաստանը ոչ կենսունակ երկիր դառնա։ Արևմուտքը գովաբանում է Հայաստանին Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու համար, բայց զգուշացնում է, որ Թուրքիային օպերատոր անվանելով՝ ինքը Հայաստանի անվտանգությունը չի ապահովի»,- եզրափակել է Հովհաննիսյանը։
Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռը տևական ժամանակ է չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։
Այս մասին, ըստ Հրապարակի, տեղեկանում ենք Flightradar կայքից: Ինքնաթիռն այս պահին ՀՀ օդային տարածքում է:
Հավանաբար պատճառը վատ եղանակային պայմաններն են։
Հիշեցնենք, որ երեկ 4 չվերթի վայրէջքներ ևս հետաձգվել էին վատ եղանակային պայմաններով պայմանավորված։
Ազգային ժողովի մոտ նռնակի պայթյունից տուժած Եսայի Քարամյանի կինը գրում է․«Եսայու երկրորդ վիրահատությունը ավարտվել է։ Արդեն արթնացել է և սենյակում է։
Ինչպես և ասել էի հիմնական գործը աջ ձեռքի վրա է եղել։ Ցուցամատի արմատային հատվածը, որ բժիշկները շուղով հավաքել էին և փորձում էին փրկել, ցավոք, կենսունակ չէր․ հեռացրել են։
Հեռացրել են նաև մեռուկացած որոշ հատվածներ։ Այս աջ ձեռքի վրա կա բաց վերք, որը մի որոշ ժամանակ անց կարիք է լինելու պլաստիկ վիրատահությամբ փակել։ Մաշկի փոխպատվաստում է լինելու ամենայն հավանականությամբ։
Կրծքավանդակից այսօր հեռացրել են ևս մեկ բեկոր։ Այս հատվածի մյուս վերքերը արագ են լավանում։