Live24
Հունիսի 20, 2025
Live24

Live24

Լուրեր

Արխիվային կադրեր` Արցախյան ազատամարտից.

Տեսանյութ

 

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 110 միլիոն ԱՄՆ դոլար (102 միլիոն եվրոյին համարժեք) վարկ՝ ի աջակցություն Հայաստանի «Համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովում» ծրագրին։ Այս գործառնությունը նպատակ ունի բարելավել առողջության առաջնային պահպանման օղակի որակը, ապահովել հասանելի առողջապահական ծառայություններ ողջ երկրում և բարելավել պետական ծախսերի արդյունավետությունը առողջապահության ոլորտում: Ծրագիրն աջակցում է Հայաստանի կառավարության հնգամյա գործունեության միջոցառումների ծրագրի (2021-2026 թթ.) իրականացմանը և «Առողջապահության համակարգի զարգացման ռազմավարության» մաս է հանդիսանում:

Թեև Հայաստանի առողջապահական ցուցանիշները վերջին տասնամյակների ընթացքում բարելավվել են մոր և մանկան առողջության ուղղությամբ, այնուամենայնիվ ոչ վարակիչ հիվանդությունները դեռևս մահացությունների և հիվանդությունների ամենամեծ բաժինն են կազմում։ Առողջապահության ոլորտում պետական ծախսերի ցածր մակարդակը և առողջապահական համակարգի ցածր արդյունավետությունը նպաստում են մեծ ծախսերի, ինչը հանգեցնում է բնակչության շրջանում սեփական միջոցներից մեծ վճարումների («գրպանից վճարումների»): Հայաստանի առողջապահության ոլորտում ընթացիկ ծախսերի՝ նմանատիպ վճարումների մասնաբաժինը աշխարհում ամենաբարձրներից է (2021թ. կազմել է 81,4 տոկոս)։

«Հայաստանում մասնավոր առողջապահական բարձր ծախսերն եզակի են աշխարհում և բացասաբար են անդրադառնում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի վրա։ Ընթացիկ բարեփոխումները նպատակ ունեն ստեղծել ավելի լավ ֆինանսական և կարգավորող խթաններ որակյալ առողջապահական ծառայությունների տրամադրման համար։ Ընգրկուն բարեփոխումները կարող են հիմնովին փոխել Հայաստանի բնակչության շրջանում հիվանդությունների օրինաչափությունները, և առողջապահությունն ավելի մատչելի  դարձնել բնակչության համար», - նշել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:

Հաստատված գործառնությունը կօգտագործի «արդյունքահենք ծրագիր» ֆինանսավորման գործիքը, որն ուղղակիորեն կապում է միջոցների բաշխումը ծրագրի կոնկրետ արդյունքների գրանցման հետ։ Այն կաջակցի երկրի առողջապահական ոլորտի հավակնոտ բարեփոխումներին, ներառյալ պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրմանը։ Ի լրումն առողջապահական ծառայությունների որակի բարելավման միջոցառումների, բարեփոխումների նպատակն է բարձրացնել առողջապահության ոլորտի պետական ծախսերի արդյունավետությունը, օրինակ՝ պետության կողմից ֆինանսավորվող հիմնական դեղերի գնագոյացման այնպիսի մեխանիզմի կիրառում, որը հիմնված կլինի միջազգային գների համեմատությունների վրա։

Ծրագրի շահառուների շրջանակը Հայաստանի ողջ բնակչությունն է, ով կստանա ավելի որակյալ և մատչելի բժշկական ծառայություններ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար: Ակնկալվող արդյունքներից են․ առաջնային բուժօգնության հաստատությունների ֆինանսավորման այնպիսի համակարգի ներդրում, որի հիմքում են որակի և ծածկույթի ցուցանիշները, բուժքույրերի և ընտանեկան բժիշկների բարելավված ուսուցում, նշանակված դեղերի ցածր գների ապահովում և ընթացիկ առողջապահական ծախսերում «գրպանից վճարումների» մասնաբաժնի կրճատում։

 Մակրոնը հորդորել է ընտրողներին` կանգնեցնել ծայրահեղ աջերին հուլիսի 7-ին կայանալիք 2-րդ փուլում։

Նա կոչ է արել հանրապետական և դեմոկրատական թեկնածուներին դաշինք կազմել։

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրությունները։ 

Նախնական տվյալներով 1-ին տեղում ծայրահեղ աջերն են։

Տարիներ անց անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու հանգամանքներին՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության «Մարդու ժամանակը» հաղորդմանը Ս. Սարգսյանը պատմել է, որ. «1993թվականին, եթե չեմ սխալվում արդեն ապրիլի վերջերն էր կամ մայիսի սկիզբը (բնական է` այն ժամանակ ինքը (Վազգեն Սարգսյանը.-Մ.Հ.) պաշտպանության նախարարը չէր, նախագահի խորհրդականն էր` անվտանգության գծով), ասաց. «Գիտես, կարծիք կա քեզ տեղափոխելու Հայաստան` պաշտպանության նախարար»:

Ինձ համար մի քիչ տարօրինակ էր, չէի սպասում: Այդպես էլ ասացի: Ասացի. «Վազգե´ն, մի քիչ տարօրինակ բաներ ես ասում, գործն այստեղ է»: Երկրորդ անգամ` արդեն մայիսին, Վազգեն Մանուկյանը գնացել էր վիրահատվելու, և արդեն շատ ավելի լուրջ պայմաններ էին, երբ Վազգենը նորից ասաց: Բնականաբար, ես խորհրդակցեցի Քոչարյանի հետ, ընկերներիս հետ, և ասացին, որ միանշանակ պետք է առաջարկությունն ընդունել, որովհետև, չնայած որոշակի հաջողություններ ունեինք, գիտեք` Հայաստանի ներքաղաքական լարվածությունը անմիջապես փոխանցվում էր այնտեղ, և բոլոր տղաները չէ, որ վստահ էին, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում է, որպեսզի մարդիկ կարողանան կռվել: Միշտ էլ դժգոհներ լինում են, միշտ էլ Մարտակերտում կռվողը ասում է, թե՝ տեսնու՞մ ես Ստեփանակերտում կռվողների զինամթերքը շատ է և այլն:

Եվ հիմնական իմ դրդապատճառը դա էր, նաև՝ իմ ընկերների: Այնուհետև՝ նաև ծանր ժամանակաշրջան ինչպես հայկական բանակի, այնպես էլ ամբողջ Ղարաբաղի համար (ադրբեջանցիների հակահարձակում, Օմարի հետգրավում և այլն)։ Եվ արդեն 1993 թվականից, երբ սկսեցինք շատ լուրջ զբաղվել կանոնավոր բանակով, զորակոչիկներով (և 1993 թվականին էր, որ առաջին անգամ զորակոչիկներով գունդը գնաց սահման) և 1994 թվականին, մայիսին զանգահարեց Գրաչովն ու մեզ հրավիրեց ադրբեջանցիների հետ Մոսկվա, այնտեղ ստորագրեցինք փաստաթուղթ` զինադադարի մասին` սկսեցինք անմիջապես ձեռնամուխ լինել բանակաշինության գործին: Վազգենը պետնախարար էր»:

Ս. Սարգսյանը ՀՀ ռազմական գերատեսչությունը գլխավորեց մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ բանակաշինությունը թևակոխել էր իր իսկ սահմանած «երկրորդ փուլը, որը ներառում է 1992թ. հունիսից մինչև 1994թ. մայիսն ընկած ժամանակահատվածը, երբ անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ, ձեռնամուխ եղավ Ազգային բանակի ստեղծմանը» ։

Հատված՝ Պ.գ.թ. դոցենտ, պահեստազորի մայոր, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանի «Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում» աշխատությունից

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետք չէր շնորհակալություններ հայտնել երկրի նախագահին: Կարծում եմ՝ նա դրա համար չէր ծառայում իր հայրենիքին ու ժողովրդին:

Այլ պետք էր ընդամենը հասկանալ ու գնահատել մեր երկրի զարգացմանն ու անվտանգ կյանքին ուղղված նրա անկեղծ ջանքերը:

Փոխարենը՝ մենք ամբոխի մեջից գոչեցինք՝ «քայլ արա, մերժիր Սերժին»՝ առանց գիտակցելու, որ ինքներս ենք հայտնվելու մերժվածի, պարտվածի, խաբվածի, կորցրածի, օտարի շահերին ակամա ծառայողի և թշնամուց ահաբեկվողի խայտառակ վիճակում:

Այնինչ՝ համազգային հաղթանակները կարող էին շարունակվել…»։

Երևանում քաղաքացիների ջանքերով կանխվել է ի պաշտպանություն ԼԳԲՏ համայնքի ակցիան:

Ակցիայի մասնակիցներից մեկը գրություն էր պարզել` կոչ անելով հարգել սեռական փոքրամասնություններին:

 

Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Վանանդ գյուղի վարչական տարածքում, գյուղի սկզբնամասում ճակատ ճակատի բախվել են «ՎԱԶ 2121» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, որից 3-ն անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները, իսկ 5-ին՝ «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։ Վիրավորներից 2-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից այնուհետև տեղափոխել են Երևանի հիվանդանոցներ։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները փաստել են, որ վարորդները խնամիներ են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ուշացած, բայց պահպանողականները միավորվում են։

Հանդիպել են Ջալիլիի, Ղալիբաֆի, Ղազիզադե Հաշեմիի ու Զաքանիի նախընտրական շտաբերի ղեկավարները։

Տեսնենք՝ երկրորդ փուլում ինչ արդյունք կտա նրանց միավորվելը»։

Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան

Հրապարակը գրոմ է.  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երեկվանից Սյունիքում է։ Քիչ առաջ նա մարզկենտրոն Կապանում էր, հանդիպեց կապանցիների հետ, լսեց նրանց մտահոգությունները։ Սրբազանի հետ հանդիպման էր եկել նաեւ ԱԺ  ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հորաքույրը` Ռուզաննա Ղահրամանյանը։ Վերջինս «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ 2020թ․-ից հետո Ղահրամանյանի հետ այլեւս չի շփվում։ 

Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում այս իշխանության օրոք Հայաստանի ապագան, պատասխանեց․ «Ապագա չեմ տեսնում, անհապաղ պետք է փոխվի այս կառավարությունը»։ Նրա խոսքով՝ Կապան այցելած Փաշինյանի ընդունելությունը, որին մասնակցում էին իբր նրան աջակցող սյունեցիները՝ դասավորած, սարքած բան էր։ 

«Մի քանիսին առել են, ասել՝ սա ասա, այն ասա։ Առնվազն պիտի տհաս ու թերզարգացած լինես, որ նման ձեւով ընդունես քեզ կործանողին։ Մի քանի հոգու հաստատ գումար են տվել, որ գան ու Փաշինյանի զզվելի կերպարը գովեն։ Մեր երկրից պիտի քշվեն դրանք, այդ ՔՊ-ական ոհմակը պիտի վերանա։ Սրանք մարդկային արժեքներից զուրկ են, նրանք ուզում են միայն ուտեն, խմեն, քեֆ անեն»,-նշեց նա։ 

Մանրամասն՝ տեսանյութում

168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ասաց, որ Տավուշում ո՛չ սահմանային սյուները, ո՛չ փշալարերը, ո՛չ էլ սահմանապահները չեն կարող ապահովել խաղաղություն։

«Երկրի անվտանգությունն ապահովում է երկրի քաղաքական իշխանությունը և երկրի Զինված ուժերը։ Մնացած ամեն ինչ՝ դիրքը, բունկերը, սահմանային սյունը, որևէ բան չեն անում, մասնավորապես՝ Ադրբեջանի դեպքում։ Այդ ամենն ընդամենն օգնում է իշխանություններին ու Զինված ուժերին՝ անվտանգությունն ապահովելու հարցում։

Թե այսօր ՀՀ իշխանությունը որքանո՞վ է ապահովում մեր երկրի անվտանգությունը, սրա վերաբերյալ վաղուց եմ կարծիքս հայտնել ու այդ կարծիքը մնում է անփոփոխ՝ սա կործանարար իշխանություն է»,- նշեց Մովսես Հակոբյանը։

Ըստ Մովսես Հակոբյանի, այսօր բոլորի համար էլ պարզ է, թե ինչ է տեղի ունենում Տավուշում, հետևաբար՝ խաղաղության մասին խոսք անգամ լինել չի կարող։

Ի դեպ, այս տարի ապրիլի 19-ին ՀՀ Արտգործնախարարությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ և ԱՀ սահմանին նույն օրը տեղի ունեցած երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Դրանցից մեկով պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ավարտին հասցնել երկու պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024թ. հուլիսի 1-ը և մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը:

Այսինքն՝ առավելագույնը երկու օրից պետք է պատրաստ լինի կանոնակարգի նախագիծը: Եթե փաստաթուղթը միջպետական է, ապա ամենայն հավանականությամբ այն պետք է վավերացնի տվյալ երկրի խորհրդարանը: Սակայն բոլորովին վերջերս Ադրբեջանի գործող խորհրդարանն արձակվեց և երկրի նախագահի կարգադրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակվեց այս տարվա սեպտեմբերի 1-ին: Այսինքն, եթե անգամ կանոնակարգի նախագիծը պատրաստ է, վստահաբար դեռ մի քանի ամիս ադրբեջանական կողմն այն վավերացնել չի կարող:

Ֆոտո

Զարմանալու փոխարեն համախմբվել է պետք․ Էդուարդ Շարմազանով

Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՌԴ փոխվարչապետի հետ

Իրավապահ ներն այս պահին իրականացնում են Սրբազան Պայքարի կողմնակիցների լայնամաշտաբ ձերբակալություններ. հայտարարություն

Դոլարն ու եվրոն թանկացել են

Կապարակնիք ԵԱՏՄ ապրանքների համար. փորձագետը ՀՀ–ին հորդորում է պայմանավորվել Թբիլիսիի հետ

Անհետ կորած զինծառայողների հարազատները բացեցին Բաղրամյան պողոտան

Թուրքիային դարձնում են Հարավային Կովկասի «նայող», նաև` ՀՀ իշխանության ձեռամբ. Աբրահամյան

Բեկում քվանտային կապի մեջ. Գիտնականները մշակել են ապագայի քվանտային ինտերնետի հիմնական տարրը

Նեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ․ Բիլ Քլինթոն

Վեց ամսով կերկարաձգվի ավտոմեքենաների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը

Փաշինյանի հետ հանդիպումից առաջ Էրդողանը Մարաշում կիրառել է «Խոջալուի ցեղասպանություն» արտահայտությունը. փորձագետ

Նիկոլա Պելցի ընտանիքը մեղադրում է Բեքհեմներին «ժլատության» մեջ

Սամվել Կարապետյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել վերաքննիչ քրեական դատարան. փաստաբան

ԿԱՐԵՎՈՐ․ Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն. ՊՆ

Իսրայելն արժանի պատիժ է ստանում. Խամենեի