«Հրապարակի» խմբագիր Արմինե Օհանյանը գրել է.
Մի օր երեւի Վահագն Խաչատուրյանը` Նիկոլ Փաշինյանի առաջարկով, «հերոսի կոչում» կտա համացանցում իրենց օգտին քարոզչություն անող ֆեյք ֆաբրիկաների կառավարիչներին, քոմենթչիների բանակներն աշխատացնողներին: Չէ՞ որ նրանց վրա է դեռ կանգուն այս իշխանությունը: Իսկ «զինվորները» գրոշներով, գուցե ոմանք` անշահախնդիր էնտուզիազմով ու մոլորյալի ջերմեռանդությամբ, ահռելի աշխատանք են կատարում. ներշնչում են, որ ՔՊ-ն ու նրա առաջնորդը դեռ հանրային վստահություն են վայելում երկրում, իսկ ցանկացած ընդդիմադիր շարժում եւ առաջնորդ հավերժորեն մերժված է, անգամ եթե 1 ամիս առաջ է ստեղծվել:
Հստակ նկատելի են կառավարության շենքից նրանց իջեցվող մեսիջները. ցանկացած պայքար, շարժում կապել «ռոբասերժական կլանի» եւ ղարաբաղցիների հետ: Ցանկացած հանրահավաքի մասին գրել, որ փողով են բերում, ընդ որում, ինֆլյացիան կապ չունի` փողի չափը չի փոխվում. անխախտ 5 հազար դրամն է (վերջերս նոր «կրեատիվ» մեղադրանք էլ է հայտնվել` բրինձ են բաժանում): Ցանկացած պայքար կապել Ռուսաստանի հետ` օգտվելով հակառուսական տրամադրություններից: Անպայման գրել` թույլ չենք տալու, որ Հայաստանը Ռուսաստանի գուբերնիա դարձնեք:
Պատերազմի մասին խոսք լինելուց հակադարձել` պատերազմն առանց զոհերի չի լինում` 90-ականներին էլ ենք շատ զոհ տվել: Անընդհատ հիշեցնել «նախկինների թալանը», անգամ եթե մարդիկ արդեն նորերի թալանն են մատնացույց անում: Ակցիաների մասին նյութերի տակ անպայման գրել. «Գնացեք սահման», մարդ ծեծող ոստիկաններին գովել` «ոստիկան քեզ հետ եմ, կեցցեն ոստիկանները»: Եվ ամենակարեւորը` ցանկացած առաջնորդի (այս պարագայում` Բագրատ սրբազանի) հասցեին ամենանողկալի հերյուրանքները տարածել:
Արտաքին աշխարհը պետք է տեսնի, որ Հայաստանում մեկ անձից բացի կան այլ ուժեր (ընդդիմություն), որոնք պետք է հանդես գան կատարվողի կոշտ քննադատությամբ։ Դրա մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
«Ամբողջ խնդիրն այն է, թե ինչու են մարդիկ այս ամենը հանդուրժում։ Սա ամենահետաքրքիրն է թե՛ մեր ընկերների, թե՛ մեր թշնամիների համար։ Միգուցե դժգոհության արտահայտման և նոր ծանրակշիռ կառավարություն ձևավորելու գործընթացներն այնքան էլ լավ չէին կազմակերպված։
Մենք պետք է սկսենք քաղաքակրթական բնույթ ունեցող մի շարժում, ինչը նշանակում է, որ մենք չենք ուզում անարժան կյանք վարել, այլ ցանկանում ենք տարածաշրջանում ուժեղ պետություն դառնալ։ Բայց եթե այս պայքարը հաջողությամբ չպսակվի, մենք անկենսունակ պետություն կդառնանք»,- ընդգծել է փորձագետը։
Նա նշել է, որ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ երկու օրից Արցախը կլքի ամբողջ բնակչությանը. «Իսկ Հայաստանը որպես ոչ կենսունակ պետություն նշանակում է, որ հսկայական արտագաղթ կսկսվի երկրից։ Առայժմ պետությունը պահպանելու և զարգացնելու, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ պատշաճ հարաբերություններ հաստատելու համար կան բոլոր հնարավորությունները։ Դրա համար անհրաժեշտ է փոխել բանակցողին։
Որպեսզի 4 տարի շարունակվող պայքարը հաջողությամբ պսակվի, ճիշտ գաղափարներ և աշխատանքի ճիշտ կազմակերպում են անհրաժեշտ։
Պետք է ժողովրդին բացատրել, թե կոնկրետ ինչ է պետք փոխել, պետք է հստակ բացատրել, թե ինչ անվտանգության երաշխիքներ կարող են տալ Ռուսաստանը և Իրանը»,- ընդգծել է Հովհաննիսյանը։
«Փոխհրաձգությունը» շարունակվում է.
նոր մեղադրանքներ՝ Երևանից, կոշտ արձագանքներ՝ Մոսկվայից
Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը Հայաստանի ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում անձրևները կլինեն հորդառատ։
Ըստ աղբյուրի՝ կանխատեսվող հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ավազաններում հունիսի 26-ի երեկոյան և լույս 27-ի գիշերը սպասվում են ջրի ելքերի զգալի մեծացումներ, հնարավոր են գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է նաև մինչև հեղեղումը վարքագծի խորհուրդներ։
«Ի՞նչ անել մինչև հեղեղումները
Հետևեք ջրաօդերևութաբանական ազդարարման նշաններին:
Պահեստավորեք խմելու ջրի և սննդի պաշար (մի քանի օրվա համար):
Անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացրեք ջրի սպասվելիք մակարդակից բարձր:
Թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխեք ավելի ապահով տեղ:
Հեղեղումների սպառնալիքի դեպքում անջատեք գազը, էլեկտրականությունը:
Հետևեք տարհանման վերաբերյալ տեղեկատվությանը և կառավարման մարմինների ցուցումներին:
Իմացեք ձեր բնակավայրի ռելիեֆը և հեղեղումների սպառնալիքի դեպքում այնտեղից անվտանգ հեռանալու ճանապարհները:
Եթե չեք հասցրել բնակավայրից հեռանալ, ապա տրանսպորտով կամ ոտքով բարձրացեք ձեր բնակավայրին մոտ գտնվող բարձրադիր վայրերը (բլուր, լեռ և այլն):
Պատրաստի ունեցեք լուսային ազդանշանային սարքեր:
Ամրացրեք այն ամենը, ինչ կարող է լողալ ջրի մեջ (կահույք և այլն)»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հունիսի 26-ին, ժամը 17:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերիշեն գյուղում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով եկեղեցու տանիքից:
Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Դ. Ա.-ին (ծնված 2004 թ.) իջեցրել են եկեղեցու տանիքից:
Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական: Համապատասխան որոշումը Փաշինյանը ստորագրել է այսօր՝ հունիսի 26-ին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արամ Խաչատրյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանը Լոռու մարզպետ էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 17-ին, իսկ 2024-ի հունվարի 4-ին ազատվել էր պաշտոնից։
Մինչ այդ նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր, սակայն 2019 թվականի դեկտեմբերի 8-ին հրաժարվել էր մանդատից։
Իրանի ոստիկանության խոսնակ, բրիգադային գեներալ Սաիդ Մոնթազեր ալ-Մահդին հայտարարել է, որ 220 հազար ոստիկաններ սպասողական վիճակում են՝ առաջիկա ընտրությունների անվտանգությունն ապահովելու համար, հայտնում է Mehr-ը։ Նա ասաց, որ մոտ 190,000 ընտրատեղամասերում կլինեն ընտրությունների ընթացքը սկզբից մինչև վերջ վերահսկելու համար:
Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին՝ կապված մայիսին ուղղաթիռի վթարի հետևանքով երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրա մերձավոր շրջապատի զոհվելու հետ։
Ադրբեջանից արձագանքել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, ըստ որի՝ Ռուսաստանը «Լեռնային Ղարաբաղը հանձնել է Ադրբեջանին»։
«Բաքուն Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին խորհուրդ է տալիս «լիովին հրաժարվել ռևանշիզմի երազանքներից»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնական
Հիքմեթ Հաջիևը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հիշեցնում է. «Ավարտին է մոտենում մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունները 50% նվազ կիրառման բոնուսային բաղադրիչով մարելու հնարավորությունից օգտվելու ժամկետը։
Հարկադիր կատարման փուլում չգտնվող պարտավորությունների մասով 50% բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում 103095 քաղաքացի 266 826 տուգանքի որոշումներով մարել է պարտավորությունները. պետական բյուջե մուտքագրվել է 1 134 450 469 դրամ:
Ինչ վերաբերում է հարկադիր կատարման փուլում գտնվող պարտավորություններին, ապա բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում կարճված 156 668 կատարողական վարույթով բռնագանձվել է 646 979 923 դրամ:
Հիշեցնենք, որ մինչև հուլիսի 8-ը 50% բոնուսային բաղադրիչով կարող եք մարել թե՛ հարկադիր կատարման փուլում գտնվող, թե՛ չգտնվող պարտավորությունները»։
Չինաստանում կանցկացվեն «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»–ի 70-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ, հիշատակի համաժողովին կմասնակցի և կարևոր ելույթով հանդես կգա Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:
«Արմենպրես»-ի թղթակից փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնեց Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մաո Նինը:
«Այս տարի լրանում է «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակը: 7 տասնամյակ առաջ վարչապետ Չժոու Էնլայն առաջին անգամ առաջ քաշեց այդ հինգ սկզբունքներն ամբողջությամբ՝ «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանք, փոխադարձաբար ագրեսիայի բացառում, փոխադարձաբար միմյանց ներքին գործերին չմիջամտություն, հավասարություն և փոխադարձ շահ, խաղաղ համակեցություն»»,-ասաց Նինը:
Նա ընդգծեց այն հանգամանքը, որ հետագա 70 տարիների ընթացքում «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ը լայնորեն ընդունվել և ճանաչվել են աշխարհի տարբեր երկրների կողմից: Դրանք դարձել են միջազգային հարաբերությունները և միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները կարգավորող հիմնարար նորմի մի մասը։
«Ստեղծված նոր հանգամանքներում «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ը առաջ տանելու, աշխարհի առջև ծառացած բազմաթիվ ճգնաժամերին, մարտահրավերներին գլոբալ արձագանքը խթանելու և ամբողջ աշխարհի մարդկանց խաղաղության, զարգացման և համագործակցության կոչին պատասխանելու համար Չինաստանը կհյուրընկալի հիշատակի միջոցառումներ՝ հունիսի 28-ին Պեկինում նշելով «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակը»,-ասաց Նինը:
Հիշատակի միջոցառումները, որոնք կանցկացվեն «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներից մինչև մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնքի կառուցում» խորագրի ներքո, սկսվեն հիշատակի համաժողովով, որին կհաջորդեն ճաշկերույթը և ենթաֆորումները:
«Նախագահ Սի Ծինփինը կմասնակցի և կարևոր ելույթով հանդես կգա հիշատակի համաժողովին, իսկ վարչապետ Լի Կեցյանը կվարի համաժողովը: Ճաշին ներկա կգտնվի ու ելույթ կունենա Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Ին»,-ասաց նա:
Ներկա կլինեն նաև նախկին պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ, լրատվամիջոցների և բիզնես համայնքի ներկայացուցիչներ ու այլ անձինք: