Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տևական ժամանակ է՝ չեմ խոսում քաղաքական գործընթացներից, գնահատականներ չեմ տալիս կատարվող իրադարձություններին, առավել ևս նիկոլական ցնդաբանություններին։
Ինչ-խոսք ժամանակները բարի չեն, իսկ տեղի ուենցողը՝ քաղաքականության հետ ոչ մի աղերս չունի, ուղղակի քաոտիկ տեղապտույտ է, որում ամեն ինչ տակնուվրա է եղել, իսկ պղտոր ջրում ձուկ որսացողների պակաս, ընդհանրապես, չկա։
Ներքաղաքական քաոսին շատ համընթաց զուգադրվում է նաև աշխարհքաղաքական վակխանալիան, որն աստիճանաբար սեղմում է պնդողակը՝ բոլորիս առաջ անլուծելի ռեբուսներ առաջադրելով։
Մենք ապրում ենք «ավազե Հայաստանում», ոչ թե «պատմական» կամ «իրական». «ավազե Հայաստան», որը կարող է փլվել ու կորչել առաջին իսկ քամուց, իսկ «աշխարհքաղաքական պտտահողմերի» պակաս, ցավոք սրտի, չունենք։
Վեց տարուց ավել երկիրը քարուքանդ անող արհավիրքը, ով իր կառավարման տարիների ընթացքում պրոհայկական ոչ մի քայլ չի արել, անամոթաբար, պատեհ-անպատեհ խոսում է «պատմական առաքելությունից» ու «պատմական Հայստանից»։ Մարդը, ով պատմության ու հայկականության հետ ընդհանուր ոչինչ չունի և սպասարկում է զուտ թուրքական օրակարգ, տեսախցիկներին նայելով, «հայի պատմական առաքելությունից» է խոսում, ամպագորգոռ հոխորտում «ապագայի Հայաստանի» մասին։
Նիկոլի համար գլխավոր ու միակ հաղթաթուղթը, որով նա կարողացել է և դեռևս կարողանում է տարբեր շահարկումներ անել, չի փոխվել․ ինչպես 6 տարի առաջ՝ իշխանազավթման և պետական կարգի տապալման ժամանակ էր խաղարկում, այժմ էլ, երբ երկրի ղեկավար է ու միանձնյա կառավարիչ, դարձյալ նույն մարտավարությունն է՝ «ՆԱԽԿԻՆՆԵՐԸ»։
Եթե կարճ, Նիկոլն ունի համառոտ բանաձև, «ժողովուրդ եթե ես գնացի, գալիս են նախկինները ու նորից ամեն ինչ սկսվում է հին ձևով, բո դուք ուզո՞ւմ եք նման բան»։ Այս թեզը, արդեն նոր փաթեթավորմամբ, շահարկում են նաև որոշ «ընդդիմադիր» ինքնահռչակ շրջանակներ, ովքեր փոխանակ պայքարեն նիկոլիզմի դեմ, «նախկինացավով» են տառապում։ Սա Նիկոլի կողմից խաղարկվող պարտիայի մի բաղադրիչ է՝ «նախկիններին» թիրախավորել նաև ոչ իր դեմքով։ Ովքե՞ր են նախկինները, նրանք, որոնք մի ձեռքի շարժումով ճամբարափոխ եղան ու թռան Նիկոլի գիրկը՝ ստանալով փոխվարչապետ, Պն նախարարի, ֆինանսների նախարարի պաշտոնը, թե՞ նրանք, ովքեր Նիկոլի ճակատին ասում են, որ թուրքական դուդուկի տակ է պարում։
Դեմոնիզացիայի գուրուն շատ լավ գիտի, թե որ դեպքում, ինչ սոուսով թեման պետք է «եփել», նա դրա գրոսմայստերն է․ թեման փաթեթավորել այնպես, որ վեկտորն ուղղվի դեպի նախկինները, իսկ ավելի շատ դեպի Սերժ Սարգսյանը, մարդ, ով քանիցս բաց տեքստով հայտարերլ է, որ ոչ մի պարագայում իշխանության գալու նպատակ ու ցանկություն չունի։
Սարգսյանի նկատմամբ նիկոլական վախերն առերևույթ են․ ՀՀԿ-ին մի քանի անգամ «թաղած», այն որպես «քաղաքական դիակ» մի քանի անգամ հռչակածը, օր ու գիշեր շարունակում է պայքարել նույն «քաղաքական դիակի» դեմ, որն այս ընթացքում բավական զտվել է ու «պարզաջրվել»։
Ավելին, Սերժ Սարգսյանի դեմ ինքնամոռաց պայքարողն այդպես էլ չկարողացավ հասկանալ, որ ինքը, ի տարբերություն Սարգսյանի, պետական մտածողության ու պետություն ասվածի հետ ոչ մի աղերս չունի, որ քաղաքական կյանքը կրկեսի վերածածը, ընդամենը արյունոտ ժանգլյոր է, ով բացի արյունոտ տեսարաններ բեմադրելուց, ոչ մի այլ բան անել չի կարողանում, իսկ հասարակությունը սպունգ չի, որ անընդհատ կլանի այդ ամենը, վերջիվերջո, մի օր այն պայթելու է»։
Վաղը՝ հունիսի 28-ին, հիմնական փուլի վերջին քննական օրն է 2416 դիմորդի համար: Նրանցից 1320-ը հայոց պատմություն է հայտագրել, 1096-ը՝ ֆիզիկա: Քննական կենտրոնները 24-ն են, 17-ը՝ մարզերում, 7-ը՝ Երևանում:
ԳԹԿ փոխանցմամբ, ներկայացնում եմ մայրաքաղաքի քննական կենտրոնները՝ հասցեներով, դիմորդների թվով՝ ըստ հանձնվող առարկաների:
թիվ 11 հիմնական դպրոց, ՀԱԹ, Բ2, հայոց պատմություն, 140 դիմորդ;
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրիքայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմաները, այսօր Տալլինում, Էստոնիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում, հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մեր թուրք գործընկերների հետ երկխոսության արդյունքում մենք հասել ենք կոնկրետ պայմանավորվածությունների և մատնանշել այն քայլերը, որոնք պետք է իրականացվեն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ», - ասաց Միրզոյանը»․ - շարունակելով․ - «Խոսելով երրորդ երկրների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցող Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար սահմանի բացման մասին, մենք շարունակաբար վերահաստատում ենք մեր վճռականությունն այս պայմանավորավածություններն։ Եվ ես անկեղծորեն հավատում եմ, որ արդեն ժամանակն է իրականացնել այդ պայմանավորվածությունը»։
Երեկ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նաև հայտարարեց, որ Երևանն Անկարայից գործողությունների է սպասում։
Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները դեռ 2022-ի ամռանն են պայմանավորվել բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, դիվանագիտական անձնագիր ունեցողների համար և թեև հետագայում տարբեր առիթներով վերահաստատել են սա, բայց այդ ուղղությամբ առաջընթաց չկա: Գրիգորյանն այսօր նշել է, թե ժամկետներ չկան։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ այլ վայրից տեղափոխվել և Մ-15 «Բալահովիտ-Մասիս (Երևանի շրջանց)» միջպետական նշանակության ճանապարհի 3-րդ կմ հատվածում («Ծիրանի» ռեստորանային համալիրի հարակից ճանապարհահատված) տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 70 կմ/ժ է։
Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է հուլիսի 1-ից:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում զգալի առաջընթաց է գրանցվել։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է այցով Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն նվազել է»,- հավելեց նախարարը։ Ջեյհուն Բայրամովը նշել է, որ «Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները դեռևս մնում են Հայաստանի Սահմանադրության մեջ: Սա մեզ թվում է գործընթացն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտը»։
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատախազների բողոքը և անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը։ Վազգենը կշարունակի մնալ ազատության մեջ։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար երկու ամիս անազատության մեջ անցկացրած Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ էին արձակվել մայիսի 21-ին։
Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ, խափանման միջոց կալանքը վերացվել էր, նրանց նկատմամբ ընտրվել էր վարչական վերահսկողություն, նրանք երեք ամիս չեն կարող վարել «Իմնեմնիմի»-ն կամ որևէ այլ հաղորդում։
Արցախի Մարտակերտ համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով: Տեղեկությունը հայտնում է Գյուրջյանի պաշտպան Արսեն Բաբայանը։
«Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ բավարարեց բողոքս, և Միշա Գյուրջինյանի կալանքը փոխեց տնային կալանքով»,– ֆեյսբուքյան էջում գրել է Բաբայանը։
Հիշեցնենք` Մարտակերտի քաղաքապետը ձերբակալվել էր մայիսին։ Նա մեղադրվում է խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության և փաստաթղթեր կեղծելու համար։ Ըստ ՔԿ–ի` նա խմբի հետ փաստաթուղթ է կեղծել և կատարել խոշոր չափերով գույքի հափշտակություն` 1.935.000 դրամ արժողությամբ «CHEVROLET LACETTI-1.4»։
Գյուրջյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խարդախություն) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։
«Առողջության իրավունք» իրավապաշտպան առողջապահական կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.« Դեռ 11.03.2023 -ին դիմել էի ՀՀ Կառավարություն ՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող «Կարմրուկ» հիվադության հակահամաճարակային վերահսկողության հետ կապված խնդիրների պարզաբանման նպատակով(այդ ժամանակ դեպքերի թիվը մոտ 50 էր): Հարցման պատասխանից ակնհայտ էր (անդրադարձել եմ նախորդ գրառումներում), որ Հայաստանի Հանրապետության տարածքում պետական սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության իրականացումը մեղմ ասած անհուսալի է, որի արդյունքում ունենք դեպքերի բավականին աճ: Զավեշտալին այն է, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.amը չպարզաբանեց, թէ ինչու կարմրուկի վարակի օջախներում չի իրականացրել օրենսդրությամբ սահմանված կարգով իր գործառույթները…..
Հասկանալի էր ,որ տեսչական մարմինը անգամ չի անհանգստացրել այն բժշկական կենտրոնին, որից սկսվել էր վարակի տարածումը ( բոլոր պաշտոնական գրառումները հրապարակվել են):
ԵՎ այսօր հայտնի դարձավ, որ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում կարմրուկի բռնկում է և վարակի փոխանցողները այս դեպքում ևս բուժաշխատողներն են: Լինելով բժիշկ-ֆթիզիատոր, չեմ կարող չարձանագրել, որ բուժվող հիվանդների համար, որոնք ունեն օրգանիզմի դիմադրողականության խիստ անկում , ինչ ճակատագրական ռիսկեր է առաջանում կարմրուկով հիվանդանալը: Շատ տարակուսելի է հիվանդ բուժաշխատողին Թոքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում պահելը ՝ վտանգելով և բուժաշխատողի, և մնացած հիվանդների կյանքը: Հուսամ ՀՀ առողջապահության համակարգում կգտնվեն պրոֆեսիոնալներ, որոնք իրենց մասնագիտական «դեմքը» կպահպանեն և կպայքարեն հանուն հիվանդների առողջությանը, այլ ոչ մասնավոր անձերի բարորությանը…….
Հ.Գ. Հուսամ այս անգամ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կկատարի իր պատշաճ վերահսկողական գործառույթները, չնայած այն հանգամանքի, որ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն ԱՆ ենթակայության է»:
Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը հայտնում է․ «Հանդիպում ենք այսօր երեկոյան՝ ժամը 20։00-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում։
Հավաքի ընթացքում քննարկելու ենք երկու կարևոր թեմա․
Ինչպես նախորդ հավաքի ընթացքում ասել է Բագրատ Սրբազանը, մեր երկրի և ժողովրդի բոլոր կարևոր օրակարգերն այսուհետև քննարկվելու և ձևավորվելու են Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցող մեր հանդիպումների ընթացքում»։
Աղբյուրը` «Սրբազան պայքար»
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, այդ թվում՝ Երրորդ համաշխարհային պատերազմին, գրում է TRT Haber-ը։
Նշվում է, որ թուրքական զինված ուժերը պարբերաբար թարմացնում են մարտավարությունն ու անվտանգության սպառնալիքների գնահատմանը համապատասխան ծրագրերը։
«Մեր բանակը ստուգել է իր ծրագրերը, լոգիստիկան, այն նաև խաղաղապահ գործունեություն է ծավալում աշխարհի շատ կետերում։ Ոչ ոք, առաջին հերթին՝ Թուրքիան, նման մռայլ պատկեր չի ուզում, ինչպիսին Երրորդ համաշխարհային պատերազմն է, բայց կարևոր է նշել, որ մեր բանակը պատրաստ է ցանկացած սցենարի»,- ասվում է Թուրքիայի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։