Դատախազությունը կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթներով որդեգրել է պատժողական խիստ քաղաքականություն: ՀՀ դատախազության 106-ամյակի և դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստին այս մասին ասել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին։
Ըստ գլխավոր դատախազի՝ այս համատեքստում կոռուպցիոն հանցագործություններով գործուն զղջալու հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին որոշում կայացվում է բացառապես այն դեպքերում, երբ առաջին անգամ հանցանք կատարած անձը զղջացել է իր կողմից կատարված հանցանքի համար, համագործակցել է վարույթն իրականացնող մարմնի հետ և հատուցել է հանցանքի արդյունքում պետությանը կամ համայնքին անմիջականորեն պատճառված վնասը:
«Այս մոտեցումն ունի դատարանների ծանրաբեռնվածությունը թոթափելու և հանցանք կատարած անձանց հետագա իրավահպատակ վարքագիծը խթանելու տրամաբանություն:
Հանցանք կատարած անձի նկատմամբ գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու մասին միջնորդությունը, որպես կանոն, մերժվում է, եթե հանցանք կատարած անձը զբաղեցրել է զինվորական պաշտոն կամ երբևէ կատարել է կոռուպցիոն հանցանք կամ բարձր լատենտայնություն ունեցող այնպիսի հանցանք, ինչպիսիք են՝ կաշառք-ընտրակաշառք ստանալը, փողերի լվացումը և այլն:
Դատախազությունը հետևողական է, որ կոռուպցիոն հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության, պատժի կամ քրեաիրավական ներգործության այլ միջոցների ենթարկելը լինի արդարացի»,-նշել է Վարդապետյանը։
Այս համատեքստում Գլխավոր դատախազը հարկ է համարել ընդգծել, որ Դատախազությունը հետևողականություն է ցուցաբերում, որպեսզի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով մեղավոր ճանաչված անձանց նկատմամբ կիրառվի որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու պատժատեսակը:
«Կոռուպցիոն հանցագործությունների քննության ընթացքում դատախազների ուշադրության կենտրոնում է նաև հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների վերհանումը և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրավասու մարմիններին միջնորդագրերի հասցեագրումը։ Այդ նպատակով հսկող դատախազների կողմից տարբեր գերատեսչություններ են հասցեագրվում միջնորդագրեր, որոնց հիման վրա վերանայվում են գործող վերահսկողական լիազորությունների շրջանակը և ներդրվում են նոր իրավական կարգավորումներ, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության են ենթարկվում այն հանրային ծառայողները, որոնք թերացել են իրենց ծառայողական պարտականությունների կատարման մեջ»,-եզրափակել է Վարդապետյանը։
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Թուրքիայում սկսվել է սիրիացիների դեմ պայքարը։ Թուրքիան, վախենալով, որ սիրիացիները, ովքեր փախել էին Թուրքիա, կարող են իրենց աճով կարճ ժամանակահատվածում փոխել թուրքական բնակավայրերի ժողովրդագրական պատկերը, սկսել են այրել սիրիացիների տները, խանութները և ընդհանրապես ջարդ ու փշուր անել բոլոր տեսակի սեփականության միջոցները․․․
Այս կերպ վախի մթնոլորտ են ստեղծում, որպեսզի սիրիացիները վերջնականապես հեռանան Թուրքիայից»։
Փոփոխություն բերելու համար պետք է փոխել մտածողությունը. ինչքան էլ արագ գործես, միևնույն է՝ ժամանակից արագ չես կարող գործել, այսինքն՝ մենք շատ դեպքերում պետք է արձանագրենք, որ շատ դեպքերում անընդհատ փորձում ենք, վազում ենք, բայց չի ստացվում ոչ մի բան:
Այդ մասին այսօր՝ հուլիսի 1-ին, «Ժողովրդավարության հայկական ֆորում 2024» միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա իր կարծիքը ներկայացրեց, թե որն է դրա ֆունդամենտալ պատճառներից մեկը:
«Մենք անընդհատ ասում ենք՝ պետական համակարգը դանդաղ է գործում, ինչը ճիշտ է, պետք է ավելի արագ գործել, բայց, միևնույն է, մենք մի բան պետք է հասկանանք, որ ինչքան էլ արագ գործենք, ժամանակից արագ չենք կարող գործել: Եվ սա իմ ամենակարևոր եզրակացություններից մեկն է, որովհետև նախադասություններ կան, որ, ենթադրենք, 6 տարի առաջ ՀՀ-ում այդ նախադասությունը հրապարակային հնչեցնելը կդառնար հանրային ու ներքաղաքական մեծ պրոբլեմ, և այն ժամանակ՝ մենք ինչ որոշում էլ փոխեինք, դրանից իրականությունը չէր փոխվելու: Բայց ժամանակի հետ մենք տեսնում ենք, որ այդ նախադասություններին, այդ արտահայտություններին, այդ դիտանկյուններին մարդիկ այլ կերպ են նայում, որովհետև ժամանակը, ժամանակին զուգահեռ այլ գործոններ իրենց հետ բերում են փոփոխություններ:
Իմ կարծիքով՝ ամենամեծ ռեֆորմատորը ժամանակն է: Այլ բան է, թե կան ռեֆորմատորներ, որոնք այդ ժամանակն օգտագործում են ռեֆորմների օգտին, թե ընդդեմ ռեֆորմների, որովհետև հանրության բնականոն զարգացումը, մեկ է, ամենամեծ ռեֆորմատորն է, այլ բան, որ կառավարությունները կարող են արգելակներ դնել»,- ասաց նա և հավելեց, որ իրականում եթե հանրության ներսում այդ փոփոխությունը հասունացած է, ապա այն տեղի կունենա, և ոչ ոք չի կարող դիմադրել և դիմակայել դրան:
«Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն, կանի: Ոչ ոք չի կարող դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար, և, հետևաբար, իմ գնահատականն է, որ մենք պետք է շատ ժամանակ ծախսենք ինստիտուտների կայացման վրա, և կարող է էլի տարօրինակ հնչել, բայց պետք է շատ ժամանակ ծախսենք մեր հանրությանը, ինքներս մեզ ճանաչելու վրա, որովհետև այսօր մեր հանրության և հանրային կյանքում կան շերտեր, որոնց մասին կա՛մ չգիտենք, կա՛մ չենք խոսում այդ մասին, բայց կան նաև մեծ շերտեր, որոնց մասին մենք չգիտենք, և մենք պետք է առերեսվենք այդ շերտերին, պետք է հասկանանք՝ ինչպես»,- ասաց նա:
Ադրբեջանում շատ եմ եղել, ամեն անգամ զզվել եմ այն տհաճ կատակներից, որ անում են հայերի մասին.
Տեսանյութ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորին շնորհակալություն է հայտնում ծննդյան օրվա առթիվ երեկ ամբողջ օրվա ընթացքում իրեն հղված ջերմ շնորհավորանքների, բարեմաղթանքների, սրտառուչ խոսքերի, բազմաթիվ հեռախոսազանգերի, պարտավորեցնող գնահատականների համար:
Սերժ Սարգսյանը փոխադարձաբար մաղթում է բոլորին քաջառողջություն, հաջողություններ, ընտանեկան երջանկություն՝ վստահեցնելով, որ բոլոր փորձությունները դիմակայելի են, ամենաանհասանելի թվացող նպատակներն անգամ իրագործելի են, երբ կա աներեր հավատ, կամք և վճռականություն, սեր միմյանց ու մեր Հայրենիքի հանդեպ:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` hունիսի 18-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ Ծովակալ Իսակովի պողոտայում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում դանակահարվելու հետևանքով «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է դիմել Երևանի բնակիչ 30-ամյա Սասուն Դ․-ն:
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Առաքելյանի գլխավորությամբ։ Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Անցած գիշեր Արարատի մարզում, Արարատ-Ուրցաձոր հատվածում 2 ժամում թափվել է ողջ հուլիս ամսվա տեղումների նորմային հավասար անձրև։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Հուլիսի 1-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 1-2-ին՝ հորդառատ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 18-23մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 1-3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հուլիսի 1-2-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն՝ հորդառատ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:
Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-2-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, հուլիսի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 10-12 աստիճանով:
ԱՄՆ դեսպանը կարծում է, որ ՀՀ-ում ժողովրդավարական առաջընթաց կա, կատարյալ կառավարություններ էլ չկան.
Տեսանյութ
Կալանավորվել է Աշտարակ ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը։ Տեղեկությունը 24News-ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեց։
Նշված խնդրի մանրամասներին Հակակոռուպցիոն կոմիտեն կանդրադառնա նախատեսվող հայտարարությամբ։
Մերի Մանուկյան
Կիրանցից Ադրբեջանին է հանձնվել կադաստրային վկայական ունեցող 8 հեկտար վարելահող։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Հունիսի 30-ին Կիրանց գյուղի մոտ ադրբեջանական զինուժը տեղադրել է մեծ դրոշակ, որը տեսանելի է նաև Կիրանցի հարևան՝ Աճարկուտ գյուղի տարածքից։ Դա հոգեբանորեն վատ է ազդում Կիրանցի և Աճարկուտի բնակիչների վրա։ Կիրանց բնակավայրի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հաստատեց, որ գյուղի գերեզմանատանը մոտակա, <<Խաչի յալ>> կոչվող տարածքի մոտ տեղադրվել է Ադրբեջանի մեծ դրոշ։ Վարչական ղեկավարը հայտնեց, որ ՀՀ դրոշն էլ է տեղադրված այդ հատվածում։ Կ․ Շահինյանին հարցրի Քարահան գետի աջ ափին, Կիրանցի 8 հեկտար վարելահողերի մասին, որոնց տերերը կադաստրի կոմիտեից ունեն սեփականության վկայաններ, սակայն այդ հողերը հանձնվել են Ադրբեջանին։ Կ․ Շահինյանը հաստատեց,որ այդ 8 հեկտարը կադաստրի վկայականներով պատկանել է Կիրանց գյուղի մեկ տասնյակից ավել բնակիչների։
Նրան հարցրի, այդ հողերի տերերին պետության կողմից դրամական փոխհատուցման մասին։ Վարչական ղեկավարն ասաց, որ ինքն այդ հարցով չի զբաղում, դրանով զբաղում են Տավուշի մարզպետարանը և Իջևանի համայնքապետարանը։ Կիրանցի բնակիչները լրագրողիս հայտնել են, որ այդ 8 հեկտարի համար պետության կողմից դրամական փոխհատուցումը լինելու է մեկ քառակուսի մետրի համար 3 դոլարի չափով։ Կ․ Շահինյանը հավելեց որ ներկայումս ընթանում է միջպետական ավտոճանապարհի նոր ,Աճարկուտ գյուղով ձգվող հատվածի շինարարությունը, որը պետք է գործարկվի հուլիսի 24-ին»,- գրել է նա։