Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների նոր փաթեթի մեջ մտել Է SWIFT-ից «Սբերբանկ»-ի անջատումը

Մանրամասներ
ա

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրախորհրդարանում պատմել Է, որ Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանափակիչ միջոցների առաջարկվող վեցերորդ փաթեթը ներառում Է SWIFT միջազգային միջբանկային համակարգից «Սբերբանկ»-ի անջատումը:

«Մենք, ի վերջո, SWIFT-ից անջատում ենք «Սբերբանկ»-ը»,-ասել Է Եվրահանձնաժողովի ղեկավարը: Նաեւ, նրա խոսքով, առաջարկվում Է SWIFT-ից անջատել ռուսաստանյան երկու խոշոր բանկեր: Միջոցառումների այս փաթեթի շուրջ վերջնական որոշումը պետք Է ընդունեն Եվրամիության երկրները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: